Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Ես չեմ ասում, որ Հայաստանը նախկինում արտաքին քաղաքական ձեռքբերում չի ունեցել

Նիկոլ Փաշինյան. Ես չեմ ասում, որ Հայաստանը նախկինում արտաքին քաղաքական ձեռքբերում չի ունեցել
17.05.2020 | 00:46

Երբ խոսում եմ արտաքին քաղաքականությունը զրոյից ստեղծելու մասին, ես չեմ ասում, որ Հայաստանը նախկինում արտաքին քաղաքական ձեռքբերում չի ունեցել՝ մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե սխալ չէ՞ նախկին արտաքին քաղաքական ձեռքբերումները զրոյացնելը, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին, 10-յակ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրումը։


«Ես խոսում եմ նրա մասին, որ մենք ընդհանրապես պետք է փոխենք մեր ընկալումը որպես միջազգային սուբյեկտ և պետք է փոխենք ուրիշների ընկալումը մեր նկատմամբ՝ որպես միջազգային սուբյեկտ։ Երկու տարում այս առումով մեր կեցվածքի ավանդույթն ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Եվ այո, այդ մասով պետք է զրոյացնել ամեն ինչը և ամեն ինչ ստեղծել զրոյից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական ձեռքբերումներից առանձնացրեց Հայաստանի՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելը, Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալների մեծացումը, Չինաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի, Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Դիտվել է՝ 1871

Մեկնաբանություններ