«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյան. Շատ մանրամասնորեն բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել «Մարտի 1»-ին

Նիկոլ Փաշինյան. Շատ մանրամասնորեն բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել «Մարտի 1»-ին
17.05.2020 | 00:48

Իրական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այդ պարկուճներով նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել՝ ասուլիսի ժամանակ իրեն ուղղված հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Մարտի 1»-ի գործի վերաբացման, բայց նույն ժամանակ գլխավոր հարցերին պատասխան չտալու հարցի մասին:


Հարցերին, թե ի վերջո ո՞վ է սպանել 10 անմեղ զոհերին, գո՞հ է գործի քննության ընթացքից, վարչապետը պատասխանեց, որ շատ մանրամասնորեն բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել «Մարտի 1»-ին: «Կրակված պարկուճները տարածքում փոխել է գործը քննող քննչական խմբի ղեկավարը, որը հիմա գտնվում է հետախուզման մեջ: Ինչի՞, թող գա ասի՝ ինչ է արել այդ պարկուճները, գուցե հենց ինքը գիտի սպանության հեղինակների անուն- ազգանունները, և քննությունը պետք է շարունակվի»: Նա շեշտեց, որ պետք է աշխատել այդ անձին Հայաստան վերադարձնելու և ձերբակալելու ուղղությամբ, որը հեշտ չէ, սակայն ըստ նրա՝ պետք է գնալ այդ ճանապարհով: «Մեծ հաշվով պարզ է՝ ովքեր են սպանությունն իրականացնող շրջանակներում, այո՛, պետք է գնալ մինչև վերջ, և այն անհատները, որոնք կրակել են, պետք է բացահայտվեն, բայց պարզ է, թե ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել և մտցրել ժողովրդի մեջ: Այսօր քրեական գործերը հարուցված են, մի մասը ուղարկված է դատարան»,- ասաց նա և հավելեց, որ ամենակարևոր ապացույցները կեղծված է հենց քննչական խմբի ղեկավարի կողմից, որը ըստ վարչապետի՝ չի արվել իր նախաձեռնությամբ:
Վարչապետի խոսքով՝ հեշտ չէ 10 տարի թաքցված գործը 2 տարում բացահայտել:

Դիտվել է՝ 2845

Մեկնաբանություններ