ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Լին Թրեյսի. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն կենտրոնանում է բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու վրա

Լին Թրեյսի. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն կենտրոնանում է բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու վրա
21.05.2020 | 22:24

Շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի համակարտության կարգավորման մասին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։


«ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական ձևով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև համակարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը», - ասաց դեսպանը։ Նա կարևորեց գլոբալ համավարակի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության հարցով քննարկումների շարունական լինելը, դրանցում կողմերի ներգրավումն օնլայն ձևաչափով․ «Որպես համանախագահ՝ մեր խնդիրն է աջակցել, որպեսզի տևական խաղաղ կարգավորում լինի», - ասաց նա։


Դեսպանն ընդգծեց՝ ԱՄՆ-ն հպարտ է ականազերծման ծրագրի շրջանակներում ԼՂ ժողովրդին մարդասիրական աջակցության ցուցաբերելու համար։ «Մենք կարծում ենք, որ վերջին տարիներին 70 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել, - ասաց նա:-
Այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, փորձում ենք մեր ուշադրությունը սևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ