Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախի նախագահին շնորհավորել է Վեհափառ հայրապետը

Արցախի նախագահին շնորհավորել է Վեհափառ հայրապետը
21.05.2020 | 22:28

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին երդմնակալության առիթով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ երդմնակալության և Արցախի Հանրապետության Նախագահի պարտականությունները ստանձնելու առիթով:


Մեր ժողովրդին քաջ ծանոթ է Ձեր անձը՝ որպես Արցախի անկախության զորացման և արցախահայության կյանքի զարգացման գործում գովելի ներդրում ունեցող քաղաքական գործիչ։ Դուք ջանք ու նվիրում եք բերել Արցախի ազատագրության պայքարին, արցախահայության նոր կյանքի կառուցմանը` տարիներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու բարձր պաշտոններ: Արցախի անկախության տարիներին մեր ժողովուրդը արձանագրել է նշանակալի ձեռքբերումներ և հաղթանակներ, որոնք պիտի բազմապատկվեն` ի նպաստ պետականության զորացման, Արցախի Հանրապետության ճանաչման, որը մեր աշխարհասփյուռ ժողովրդի արդար սպասումն է և շուտով իրագործված տեսնելու ձգտումն ու ակնկալությունը»: Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է Արցախի նորընտիր նախագահին, որ նրա փորձառությունը և Արցախի զարգացման ծրագրերը նոր բարի արդյունքներ բերեն մեր ժողովրդի կյանքին` ի խնդիր առկա մարտահրավերների հաղթահարման և երկրի խաղաղության, բարօրության ու առաջընթացի ամրապնդման:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ