Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շուշիում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը

Շուշիում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը
21.05.2020 | 22:30

Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:


ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ Հարությունյանն ընթերցեց երդման տեքստը՝ նշելով, որ երդվում է ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի:
Նախագահի երդման արարողությանը հաջորդեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձն ու նախագահին օրհնանք տալու արարողությունը:


Այնուհետև ամբիոնին մոտեցավ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը. «Երդվում եմ մեզ երազելու և գործելու հնարավորություն պարգևած հայորդիների հիշատակով, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ իրականացման և այս ու մի շարք այլ համազգային երազանքների կյանքի կոչմանը նպատսելու ուղղությամբ: Սիրելի հայրենակիցնե՛ր, Արցախը Հայաստան է և վերջ»,- կարևորեց նա:


«Նշանակալի են հաջողությունները, որոնց արձանագրման գործում ավելի քան մեկ տասնամյակ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ՝ ես էլ իմ համեստ ներդրումը բերելու հնարավորությունն եմ ունեցել: Պարոն նախագա՛հ, թույլ տվեք իմ խորհին երախտագիտությունը հայտնել Ձեզ հայրենիքին մատուցած մեծ ծառայությունների ու հետևողական աշխատանքի, ինձ այդ գործում հնարավորություն տալու համար: Այդ ժամանակահատվածը ես համարում եմ Արցախի Հանրապետության ամենածաղկուն շրջանը»,- նշեց նորընտիր նախագահը:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ