«Ա­նընդ­հատ ճնշ­ման տակ գտն­վող դա­տա­վո­րը ո­րա­կ­յալ դա­տավ­ճիռ չի կա­րող կա­յաց­նել»

«Ա­նընդ­հատ ճնշ­ման տակ գտն­վող դա­տա­վո­րը ո­րա­կ­յալ դա­տավ­ճիռ չի կա­րող կա­յաց­նել»
22.05.2020 | 01:01
Ազ­գա­յին ժո­ղո­վի «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՏԱ­ՐՈՆ ՍԻՄՈ­ՆՅԱՆՆ ա­սում է, որ ե­թե հա­մադ­րենք դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի շուրջ վեր­ջին եր­կու տա­րում տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րը, բա­վա­կան հե­տաքր­քիր պատ­կեր կս­տա­նանք: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում պատ­գա­մա­վո­րը վեր­հի­շեց դա­տա­կան հա­մա­կար­գին առ­նչ­վող իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը:
-Ան­ցած տա­րի մի քա­նի ան­գամ խոս­վեց ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյան մա­սին, ա­պա վար­չա­պե­տի հոր­դո­րով մար­դիկ դա­տա­րան­նե­րը շր­ջա­փա­կե­ցին, հե­տո խոս­վում էր այն մա­սին, որ դա­տա­կան հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը պետք է շո­րե­րը հա­վա­քի ու դուրս գա այդ հա­մա­կար­գից, ո­րով­հետև թա­թախ­ված է կո­ռուպ­ցիոն գոր­ծե­րում կամ նախ­կին­նե­րի շա­հե­րի պաշտ­պանն է,- ա­սաց պա­րոն Սի­մո­նյա­նը։- Բայց ար­դեն այս տա­րի իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րեց, որ նրանց մե­ծա­մաս­նու­թյու­նը լավն է, ու կա­րիք չկա դա­տա­կան հա­մա­կարգն ամ­բող­ջու­թյամբ բա­րե­նո­րո­գե­լու: Այս ա­մենն ինձ մոտ տպա­վո­րու­թյուն է ստեղ­ծում, որ իշ­խա­նու­թյունն ան­ցած տա­րի կա՛մ չգի­տեր՝ ինչ­պես աշ­խա­տի դա­տա­կան հա­մա­կար­գի հետ (այն դան­դաղ աշ­խա­տող հա­մա­կարգ է ու փո­փո­խու­թյուն­նե­րը միայն քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով չի կա­րե­լի պայ­մա­նա­վո­րել), կա՛մ ան­ցած տար­վա հայ­տա­րա­րու­թյուն­ներն ար­վում էին, որ սար­սափ ներ­շն­չեն դա­տա­վոր­նե­րին՝ այդ թվում կո­ռուպ­ցիոն հա­մա­կար­գում թա­թախ­ված, որ­պես­զի նրանք էլ ա­վե­լի կա­մա­կա­տար դառ­նան և ծա­ռա­յեն նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Փաս­տա­բա­նա­կան հա­մայնքն ու դա­տա­րան­նե­րի հետ շփ­ված շատ ի­րա­վա­բան­ներ գի­տեն այն դա­տա­վոր­նե­րին, ո­րոնք կա՛մ մաս­նա­գի­տա­կան բա­վա­րար գի­տե­լիք­ներ չու­նեն, կա՛մ ի­րա­կա­նում թա­թախ­ված են կո­ռուպ­ցիոն սկան­դալ­նե­րում, ին­չի մա­սին գի­տեն հա­տուկ մար­մին­նե­րը: ՈՒ ե­թե հա­տուկ մար­մին­նե­րը հա­մա­պա­տաս­խան քրեաի­րա­վա­կան հետևանք­ներ չեն ա­ռա­ջաց­նում այդ դա­տա­վոր­նե­րի նկատ­մամբ, ա­պա այս­տեղ կաս­կած է ա­ռա­ջա­նում, որ նրանք հի­մա էլ եր­դում են տվել նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին, ու նո­րից շա­րու­նակ­վե­լու է ոչ ան­կախ դա­տա­վո­րի ինս­տի­տու­տի ճա­նա­պար­հը: Այ­սինքն՝ բո­լոր քայ­լե­րը տա­նում են նրան, որ դա­տա­վոր­նե­րը զրկ­վում են հույ­սից, թե երբևէ ան­կա­խու­թյուն կու­նե­նան: ՈՒ կարևոր չէ՝ լավ, թե վատ իշ­խա­նու­թյանն են են­թարկ­վում: Ե­թե դա­տա­վո­րը են­թարկ­վեց այլ սու­բյեկ­տի, քան Սա­հա­մանդ­րու­թյունն է, ու­րեմն նա դա­տա­վոր չէ:
-Իշ­խա­նու­թյու­նը մի կող­մից հայ­տա­րա­րում է, թե պետք է «աս­ֆալ­տին փռել պա­տե­րի տակ վնգս­տա­ցող դա­տա­վոր­նե­րին, մյուս կող­մից՝ ԱԺ պե­տաի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի բե­րա­նով ա­սում է, թե «ան­բա­սիր դա­տա­վոր­նե­րը մե­ծա­մաս­նու­թյուն են»:
-Եր­կա­կի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, դա­տա­վոր­նե­րին «աս­ֆալ­տին փռե­լը» կամ «վնգս­տա­ցող­ներ» ան­վա­նե­լը պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ մեր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը պե­տա­կան գոր­ծիչ չեն, պե­տա­կան մտա­ծո­ղու­թյուն չու­նեն: Սե­փա­կան քա­ղա­քա­կան շա­հե­րից ել­նե­լով՝ կա­րող են ան­վա­նար­կել ամ­բողջ պե­տա­կան հա­մա­կար­գը կամ պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը, ոչն­չաց­նել հար­գան­քը դա­տա­վո­րի ինս­տի­տու­տի նկատ­մամբ, հե­տո ո­րո­շեն՝ լավ դա­տա­վոր է: Բայց ե­թե նրա նկատ­մամբ հար­գանքն ար­դեն իսկ ոչն­չաց­ված է, ինչ­քան էլ հե­տո ա­սես՝ այս կա այն դա­տա­վո­րը լավն է, միևնույն է, հար­գան­քը չի վե­րա­կան­գն­վե­լու: Այս ա­մե­նի միակ լու­ծումն այն է, որ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն ի­րենց ե­լույթ­նե­րում զուսպ լի­նեն, պե­տա­կան մտա­ծո­ղու­թյուն դրսևո­րեն ու հաս­կա­նան, որ վա­ղը-մյուս օ­րը քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը հետևանք է թող­նե­լու` դառ­նա­լով մի հա­մա­կար­գի փլուզ­ման պատ­ճառ:
-Իշ­խա­նու­թյու­նը նշում է, թե պետք է բարձ­րաց­նել դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձը, բայց Ձեր ա­սա­ծից ստաց­վում է՝ դա էլ չի կա­րող հիմք լի­նել, որ ան­կախ դա­տա­կան հա­մա­կարգ ու­նե­նանք: Փաս­տո­րեն, ա­ռա­ջին պլան է գա­լիս քա­ղա­քա­կան կամ­քի բա­ցա­կա­յու­թյու­նը:
-Այն, որ դա­տա­վոր­նե­րի ան­կա­խու­թյան հա­մար օ­բյեկ­տիվ ե­րաշ­խիք­ներ պետք է լի­նեն, նրանց աշ­խա­տան­քը պաշտ­պան­ված պետք է լի­նի, սո­ցիա­լա­կան ու ֆի­նան­սա­կան ե­րաշ­խիք­ներ պետք է ու­նե­նան, խիստ ծան­րա­բեռն­վա­ծու­թյուն չպետք է ու­նե­նան, մեծ աշ­խա­տա­կազմ պի­տի ու­նե­նան, որ­պես­զի կա­րո­ղա­նան ար­դյու­նա­վետ ար­դա­րա­դա­տու­թյուն ի­րա­կա­նաց­նել և այլն, միան­շա­նակ է: Եվ ող­ջու­նե­լի են իշ­խա­նու­թյան բո­լոր այն քայ­լե­րը, որ միտ­ված են դա­տա­վոր­նե­րին ան­կա­խու­թյան ե­րաշ­խիք­ներ տրա­մադ­րե­լուն, այդ թվում՝ դա­տա­վոր­նե­րի ու նրանց օգ­նա­կան­նե­րի թվի ա­վե­լա­ցում, աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցում, վե­ճե­րի լուծ­ման այ­լընտ­րան­քա­յին ե­ղա­նակ­նե­րի զար­գա­ցում՝ ար­բիտ­րաժ, հաշ­տա­րա­րու­թյուն և այլն, որ­պես­զի դա­տա­վոր­ներն օ­բյեկ­տիվ մի­ջա­վայր ու­նե­նան ան­կախ ար­դա­րա­դա­տու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Բայց ար­դա­րա­դա­տու­թյու­նը, բա­ցի օ­բյեկ­տիվ չա­փա­նիշ­նե­րից, ու­նի նաև սու­բյեկ­տիվ չա­փա­նիշ­ներ: Երբ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն անձ­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ են դնում դա­տա­վո­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կամ ուղ­ղա­կիո­րեն չեն ազ­դում նրա աշ­խա­տան­քի վրա, բայց դա ա­նում են ա­նուղ­ղա­կիո­րեն, օ­րի­նակ, հա­սա­րա­կա­կան պար­սա­վանք են գե­նե­րաց­նում դա­տա­վո­րի նկատ­մամբ ու թույլ չեն տա­լիս, որ դա­տա­վո­րը են­թարկ­վի օ­րեն­քին ու Սահ­մա­նադ­րու­թյա­նը, այլ «կուլ գնա» հա­րյուր կամ հա­զար քա­ղա­քա­ցու կամ­քին, դա նշա­նա­կում է, որ գործ ու­նենք սու­բյեկ­տիվ վե­րահս­կո­ղու­թյան հետ, պար­զա­պես այդ վե­րահս­կո­ղու­թյու­նը ոչ թե, օ­րի­նակ, հե­ռա­խո­սա­յին զան­գե­րով է ի­րա­կա­նաց­վում, այլ մի խումբ քա­ղա­քա­ցի­նե­րի ճնշ­մամբ: Դա­տա­վորն էլ մարդ է, ըն­տա­նիք ու ե­րե­խա ու­նի, տես­նում է, որ այդ մի խումբ մարդ­կանց հա­ճախ ա­պօ­րի­նի ճն­շու­մը ազ­դում է իր անձ­նա­կան ու ըն­տա­նե­կան կյան­քի վրա, մտա­ծում է այն­պես ա­նել, ինչ­պես իշ­խա­նու­թյունն է ցան­կա­նում: ՈՒ, փաս­տո­րեն, ինչ­քան էլ ան­կա­խու­թյան օ­բյեկ­տիվ ե­րաշ­խիք­ներ ու­նե­նա, սու­բյեկ­տի­վը հան­գեց­նում է նրան, որ դա­տա­վո­րը են­թա­կա­յի վար­քա­գիծ է դրսևո­րում:
-Ի՞նչ գնա­հա­տա­կան կտաք դա­տա­կան հա­մա­կար­գին առ­հա­սա­րակ՝ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ան­դամ­նե­րին պաշ­տո­նա­նկ ա­նելն իշ­խա­նու­թյան հա­մար մնում է օ­րախն­դիր հարց:
-Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը դա­տա­կան հա­մա­կար­գի ըն­դա­մե­նը մեկ օ­ղակն է՝ ի­րա­վա­սու­թյուն­նե­րի շատ նեղ շր­ջա­նա­կով: ՈՒ­շադ­րու­թյունն ա­վե­լի շատ մնա­ցած դա­տա­րան­նե­րի վրա կու­զեի հրա­վի­րել, ո­րոնց հետ առ­նչ­վում են մեր քա­ղա­քա­ցի­նե­րը: Խոսքն ա­ռա­ջին ա­տյա­նի դա­տա­րա­նի մա­սին է, որ­տեղ ե­թե բա­րե­փո­խում­ներ չլի­նեն, ա­պա դա­տա­րա­նի նկատ­մամբ քա­ղա­քա­ցու վս­տա­հու­թյու­նը չի վե­րա­կան­գն­վի: Իշ­խա­նու­թյուն­ներն այս­տեղ հա­պա­ղում են, բայց ես հույսս չեմ կորց­նում, որ վաղ թե ուշ հան­գե­լու են այն մտ­քին, որ ե­թե ու­զում ենք ա­ռողջ պե­տա­կա­նու­թյուն ու զար­գա­ցած պե­տու­թյուն ու­նե­նալ, ա­ռանց պե­տա­կա­նու­թյան ող­նա­շա­րի՝ դա­տա­կան իշ­խա­նու­թյան, նման եր­կիր չենք կա­րող ու­նե­նալ: Մենք հի­մա շատ բա­րո­յա­կան ու ա­ռա­քի­նի դա­տա­վոր­ներ ու­նենք, ո­րոնք թե՛ նա­խորդ, թե՛ այժ­մյան ռե­ժի­մի պա­րա­գա­յում պատ­րաստ են մինչև վերջ պաշտ­պա­նե­լու դա­տա­վո­րի պա­տի­վը, են­թարկ­վե­լու բա­ցա­ռա­պես օ­րեն­քին ու Սահ­մա­նադ­րու­թյա­նը: Նրանք ա­ռան­ձին ան­ձանց ո՛չ քա­ղա­քա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ո՛չ սո­ցիա­լա­կան ճն­շում­նե­րին տուրք չեն տա­լիս: Դա­տա­վո­րի ա­ռա­քի­նու­թյան եր­դու­մը սր­տում պա­հած՝ գնում են մինչև վերջ ու են­թարկ­վում են պե­տա­կան շա­հին: Այս­պի­սի դա­տա­վոր­նե­րի վրա պետք է խար­սխ­վի ամ­բողջ դա­տա­կան հա­մա­կար­գը, այս­պի­սի դա­տա­վոր­նե­րը մե­զա­նում, ի­հար­կե, այդ­քան էլ շատ չեն, բայց կան, ու պետք է խրա­խուս­վի հենց նրանց աշ­խա­տան­քը: Իսկ ե­թե խրա­խու­սում եք քա­ղա­քա­կան շա­հե­րով ա­ռաջ­նորդ­վող ու կա­մա­կա­տար դա­տա­վոր­նե­րին, ա­ռա­քի­նի դա­տա­վոր­նե­րը հիաս­թափ­վում են ու գնում մաս­նա­վոր ո­լորտ: Ան­ձամբ ես շատ եմ զրու­ցել մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, ո­րոնք այն ժա­մա­նակ էլ, հի­մա էլ հա­ճախ են հիաս­թափ­վում ի­րենց աշ­խա­տան­քից և ու­զում են լքել ո­լոր­տը: Մտա­ծում են՝ հա՛մ նոր­մալ գու­մար կվաս­տա­կեն, հա՛մ սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյուն կլի­նի, հա՛մ էլ այդ­քան ճն­շում չի լի­նի: Բայց մենք այդ մարդ­կանց պետք է հա­մո­զենք, որ ա­ռա­քե­լու­թյուն ու­նեք կա­տա­րե­լու, պե­տու­թյու­նը ձեր կա­րիքն ու­նի, ու պետք է չնա­յեք, թե այ­սօր կամ վա­ղը ով­քեր են իշ­խա­նու­թյան ղե­կին:
-Իշ­խա­նու­թյու­նը եր­կու տա­րի ա­նընդ­մեջ թի­րա­խա­վո­րում ու պի­տա­կա­վո­րում է դա­տա­վոր­նե­րին: Նի­կոլ Փա­շի­նյա­նը, օ­րի­նակ, նրանց «պա­տե­րի տակ վնգս­տա­ցող­ներ» է ան­վա­նում: Քա­րե նյար­դեր են պետք դի­մադ­րե­լու ան­վեր­ջա­նա­լի ան­վա­նար­կում­նե­րին:
-Միան­շա­նակ ճիշտ եք, թի­րա­խա­վո­րումն ազ­դում է նրանց աշ­խա­տան­քի ու աշ­խա­տան­քի ո­րա­կի վրա, ա­նընդ­հատ վատ տրա­մադ­րու­թյուն ու­նե­ցող ու ճնշ­ման ներ­քո գտն­վող դա­տա­վո­րը ո­րա­կյալ դա­տա­կան ակ­տեր չի կա­րող կա­յաց­նել: Իսկ ե­թե նա ո­րա­կյալ վճիռ չի կա­յաց­նում, ամ­բողջ հա­սա­րա­կու­թյունն է ա­նար­դա­րու­թյան զգա­ցում ու­նե­նում, ին­չը պե­տա­կան շա­հից չի բխում: Սա պետք է գի­տակ­ցեն քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն ու դառ­նա՛ն պե­տա­կան գոր­ծիչ, հաս­կա­նան՝ դա­տա­վորն էլ մարդ է, ռո­բոտ չէ, որ ու­ղեղն ան­ջա­տի: Ճիշտ է՝ վի­րա­վո­րան­քի պատ­րաստ լի­նելն էլ դա­տա­վո­րի խաչն է, ու այդ վի­րա­վո­րանք­նե­րը ոչ միայն քա­ղա­քա­կան դաշ­տից, այլև դա­տա­վա­րու­թյան պարտ­ված կող­մից են հն­չում, բայց ե­թե վի­րա­վո­րան­քը չի դա­դա­րում, շա­րու­նա­կա­կան բնույթ ու­նի, մար­դիկ կա­րող են հիաս­թափ­վել ու դուրս գալ ո­լոր­տից՝ մա­րե­լով վեր­ջին հույ­սը, թե դա­տա­կան իշ­խա­նու­թյու­նը կա­ռող­ջա­նա: Բայց վս­տահ եմ՝ մեր ա­ռա­քի­նի դա­տա­վոր­նե­րի հո­գու հույ­սը եր­բեք չի մա­րի, ու կհաս­կա­նան, որ քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյունն ան­ցո­ղիկ է, պե­տա­կան շա­հը՝ մնա­յուն:
Զրույ­ցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ