Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թ­յու­նը սկ­սեք ձեզ­նից

Սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թ­յու­նը սկ­սեք ձեզ­նից
22.05.2020 | 01:03
Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը «հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ» քա­ղա­քա­ցի­նե­րի հետ ար­դեն հա­թա­թա­յի լեզ­վով է խո­սում՝ ե­թե շա­րու­նա­կեք սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն չկ­րել ու ա­ռանց դի­մա­կի դուրս գալ տնից, ա­պա պա­տաս­խա­նատ­վու­թյան եք են­թարկ­վե­լու:
«Փակ տա­րածք­նե­րում ա­ռանց դի­մա­կի որևէ մե­կին չի թույ­լատր­վում մտ­նել: Ավ­տո­բուս­նե­րում, հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տում ա­ռանց դի­մա­կի պետք չէ մտ­նել, և մենք կի­րա­ռե­լու ենք լուրջ մի­ջոց­ներ, տու­գա­նե­լու ենք և գան­ձե­լու ենք տու­գանք­նե­րը, ո­րով­հետև սա ար­դեն ազ­գա­յին անվ­տան­գու­թյան և կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լու հարց է։ Տու­գան­վե­լու են բո­լորն անխ­տիր և գանձ­վե­լու են գու­մար­նե­րը: Չա­սեք, թե սո­ցիա­լա­պես վատ վի­ճա­կում ենք: Ե­թե վատ վի­ճա­կում եք, պա­հեք կա­նոն­նե­րը»,- ա­սում է հրա­պա­րա­կից ժո­ղովր­դին ծա­ռա­յե­լու ու նրա­նից եր­բեք չկտր­վե­լու եր­դում տված վար­չա­պե­տը: Ան­քն­նար­կե­լի ու ան­վի­ճար­կե­լի է՝ սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն ու բարձր գի­տակ­ցում ու­նե­ցող քա­ղա­քա­ցին ա­մուր ու զար­գա­ցած պե­տու­թյան թիվ մեկ գրա­վա­կանն է: Բայց մենք ո՛չ զար­գա­ցած պե­տու­թյուն ենք, ո՛չ էլ գի­տա­կից քա­ղա­քա­ցի­նե­րով ենք փայ­լում, ցա­վոք: Ո՞Ւմ վրա է մուն­նաթ գա­լիս երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը, ե­թե վի­րու­սին ան­լուրջ վե­րա­բեր­վող ու «շան տեղ չդ­նող» թիվ մեկ մարդն ինքն էր ի սկզ­բա­նե: Սյու­նի­քում հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ ե՞ս էի ա­սում, թե «պին­ցե­տով հատ-հատ կհա­նենք ու տնա­կան ա­րա­ղով դի­զին­ֆեկ­ցիա կա­նենք»: Սո­ցիա­լա­կան ան­պա­տաս­խա­նա­տու վա­ր­քագի­ծը մարդ­կանց վզին փա­թա­թե­լուց ա­ռաջ հի­շեք՝ իսկ ի՞նչ եք մա­տու­ցել հա­սա­րա­կու­թյա­նը, որ հի­մա էլ դժ­գո­հում եք: Քա­ղա­քա­ցի­նե­րը տես­նում են Ազ­գա­յին ժո­ղո­վի նիս­տերն ու ի­րենք ի­րենց հարց տա­լիս՝ ե­թե փակ տա­րած­քում այդ­քան պատ­գա­մա­վոր ի­րար գլ­խի է հա­վաք­վում, ինքն ին­չու՞ պետք է դի­մակ կրի: Պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն օ­րերս ինձ նկա­տո­ղու­թյուն ա­րեց՝ ին­չու՞ դի­մակ չես դնում: «Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հոր­դո­րին եմ հետևում: Նա է, չէ՞, ա­սել, որ դի­մակ դնել-չդ­նե­լը կապ չու­նի: Դրանք ծա­կոտ­կեն են, ու բա­ցիլ­ներն ան­գամ կա­րող են թա­փան­ցել: Ա­սում էր նաև, թե ա­ռանձ­նա­պես վտան­գա­վոր վի­րուս չէ»,- պա­տաս­խա­նե­ցի: Իմ­քայ­լա­կա­նը զար­մա­ցած հա­յաց­քով ար­ձա­գան­քեց. «Ե­թե նա­խա­րա­րի բո­լոր ա­սած­նե­րին հետևեի՜նք»...
Հու­սով ենք՝ հա­մա­վա­րա­կը դաս կլի­նի ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հա­մար և այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ կա­նեն այ­սու­հետ, ո­րոնց տա­կից կկա­րո­ղա­նան դուրս գալ, ոչ թե ամ­նե­զիա­յով տա­ռա­պո­ղի պես կկմկ­ման, թե չեն հի­շում, որ նման բան են ա­սել։ Այս հա­մա­տեքս­տում ինձ ի­րա­վունք եմ վե­րա­պա­հում մեկ ան­գամ ևս հե­տաքր­քր­վե­լու` վեր­ջա­պես ի­մա­ցա՞ք ում շունն է կո­րո­նա­վի­րու­սը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ