«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
22.05.2020 | 00:31
Բայց մա­յի­սի 20-ին հու­նա­կան Կոր­ֆու կղ­զում գտն­վող մե­ծա­տա­ղանդ Կոս­տան Զա­րյա­նը՝ Կո­մի­տա­սի մտե­րի­մը, ա­սես կան­խազ­գա­լով վար­դա­պե­տի տուն­դար­ձը, գրեց կյան­քի ու մահ­վան իր ֆու­գան` նշա­նա­վոր ա­հե­ղա­ձայն բա­նաս­տեղ­ծու­թյու­նը: (Քա­նի որ այդ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը ծա­վա­լուն է, մեջ կբե­րեմ ի­նը տող սկզ­բից, ի­նը` վեր­ջից).
ԿՈ­ՄԻ­ՏԱՍ ՎԱՐ­ԴԱ­ՊԵ­ՏԻՆ
(Նրա ա­ճիւ­նը Հա­յաս­տան տա­նե­լու առ­թիւ)
Բա­րի ճա­նա­պարհ, վար­դա­պետ, վե­րա­դարձ բա­րի...
Դիա­կառ­քիդ մօ­տից, գա­րունն էլ ա­հա, ծա­մե­րը թա­փած,
Սա­հում է կա­մաց, մա­տե­րը դնում երկ­նա­կա­մա­րի
Սրինգ­նե­րի բիւ­րեղ ձայ­նե­րի վրայ,
Որ­պէս զի դեղ­նած շր­թե­րիդ ծայ­րի վշ­տա­հար գի­ծը,
Աշ­խար­հը խա­ւար մե­ռած աչ­քե­րիդ,
Օ­տար քա­ղա­քի ա­րե­ւով մեկ­նեն եւ ճա­ռա­գայ­թի
Ճա­կատդ ըմ­բոստ:
Բա­րի ճա­նա­պարհ, վար­դա­պետ, վե­րա­դարձ բա­րի...
------------------------
Եւ դա կը լի­նի հա­մերգ մի հս­կայ, ո­րի նմա­նը չէ լսուած եր­բեք
Եւ ոչ մի վայ­րում: Դիս­կանտ­ներ ոս­կէ, բա­սօ­ներ խո­րուն,
Կա­ղա­մախ­նե­րի խշ­շոց­ներ խոր­հուրդ, բա­ղե­րի ծո­ցից
Ե­կած շր­շիւն­ներ, հաս­կե­րի գլ­խին սա­հող լեն­տօ­ներ,
վա­զող ջու­րե­րի
Ա­րագ­ներ շռինդ, բռ­նուած պե­դա­լը ծե­ծուող կա­լե­րի,
Եւ ա­լիք ա­լիք խո­տե­րը շար­ժող ֆու­գան հո­վե­րի՝
Կը գան կը կանգ­նեն եւ հո­գուդ խոր­քի չեր­գուած եր­գե­րից
Հա­յոց աշ­խար­հի բո­լոր ձայ­նե­րով կը հա­մեր­գեն նո­րից:
Բա­րի ճա­նա­պարհ, վար­դա­պետ, վե­րա­դարձ բա­րի...
Ներ­գաղ­թյալ­նե­րին Երևան տե­ղա­փո­խե­ցին չորս քա­րա­վա­նով, եր­կու մար­դա­տար, եր­կու ապ­րան­քա­տար գնացք­նե­րով: Մա­յի­սի 21-23-ը Երևա­նի կա­յա­րա­նում նրանց դի­մա­վո­րե­ցին նվա­գախմ­բե­րով, ծաղ­կեփն­ջե­րով, դրո­շակ­նե­րով, ող­ջույ­նի պաս­տառ­նե­րով, կեց­ցե­նե­րով, ու­ռա­նե­րով: Ո­րո­շել էին մեկ ա­միս հան­գիստ տալ, բայց ներ­գաղ­թյալ­նե­րը չհա­մա­ձայ­նե­ցին, թե՝ ու­զում ենք ան­հա­պաղ գոր­ծի անց­նել:
Խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյու­նը նա­խա­պատ­րաստ­վել էր ըստ պատ­շա­ճի: Բո­լոր ժա­մա­նած­նե­րին տե­ղա­վո­րում էին նո­րա­կա­ռույց, նոր ա­վան­նե­րում՝ Նու­բա­րա­շե­նում, Սե­բաս­տիա­յում, Մա­լա­թիա­յում, Եվ­դո­կիա­յում, Քղիում, Խար­բեր­դում, Տիգ­րա­նա­կեր­տում և այ­լուր: Միայն Նու­բա­րա­շե­նում տե­ղա­վոր­վեց 105 ըն­տա­նիք՝ 267 հո­գի, ընդ ո­րում, յու­րա­քան­չյուր տան դռան վրա փակց­ված էր ներ­գաղ­թյա­լի ա­նուն-ազ­գա­նու­նը, իսկ մե­խից կախ­ված էին տան բա­նա­լի­նե­րը:
Կի­սա­քաղց Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը ծախ­սել էր 600 հա­զար ռուբ­լի, ին­չը հա­վա­սար էր 1,8 մլն ֆրան­կի: Բայց դա եր­կա­րա­ժամ­կետ, ան­գին ներդ­րում էր, ո­րի պտուղ­նե­րը, հա­տույ­ցը Հա­յաս­տանն ստա­նա­լու էր հե­տա­գա­յում:
Դա Տուն­դարձ էր…
Տուն­դարձ էր նաև Կո­մի­տա­սի հա­մար: Նրա ա­ճյու­նը փո­խադ­րե­ցին ա­ռան­ձին, Երևան հասց­րին մա­յի­սի 27-ին, իսկ հա­ջորդ օ­րը նշա­նակ­վեց հու­ղար­կա­վո­րու­թյու­նը:
Ըստ իս, հո­ղար­կե­քը դի­տա­վո­րյալ կա­տա­րե­ցին Մա­յի­սի 28-ին՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման օ­րը. դա քա­ղա­քա­կան, հա­կա­քա­րոզ­չա­կան և հա­կա­դաշ­նակ­ցա­կան բնույթ ու­ներ:
Կուլ­տու­րա­յի տա­նը՝ ներ­կա­յիս Ա. Բա­բա­ջա­նյա­նի ան­վան ֆիլ­հար­մո­նիա­յի փոքր դահ­լի­ճում, ա­ռա­վո­տյան ժա­մը 11-ից սկս­վեց ե­րաժշ­տա­գետ­նե­րի, գրող­նե­րի, նկա­րիչ­նե­րի, դե­րա­սան­նե­րի, օ­պե­րա­յի եր­գիչ­նե­րի, բան­վոր­նե­րի, գյու­ղա­ցի­նե­րի, ու­սա­նող­նե­րի հոս­քը: Դա­գաղն ամ­բող­ջո­վին պատ­ված էր ան­հա­շիվ ծաղ­կեպ­սակ­նե­րով, և խո­սուն էին դրանց սգո ժա­պա­վեն­նե­րը: Կոլ­տն­տե­սա­կան դար­ձած գեղ­ջուկ­նե­րի ծաղ­կեպ­սակ­նե­րի ժա­պա­վեն­ներն այս­պի­սի մա­կագ­րու­թյուն­ներ ու­նեին՝ «Ռանչ­պար­նե­րի բա­րե­կա­մին», «Մեր կա­լե­րի հն­ձուո­րին», ու­սա­նող­նե­րի­նը՝ «Սի­րե­լի ու­սուց­չին», «Եր­գի ար­քա­յին», «Երգ Կո­մի­տա­սին», մտա­վո­րա­կան­նե­րի­նը՝ «Նո­րա­րար լու­սա­վոր­չին», «Նուի­րա­կան Կո­մի­տա­սին», «Հայ­րե­նա­սէ­րին», «Տա­ռա­պեա­լին», կու­սակ­ցա­կան ու կա­ռա­վա­րա­կան պաշ­տո­նյա­նե­րի կար­միր ժա­պա­վեն­նե­րը՝ «Ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյան հիմ­նադ­րին», «Գիտ­նա­կա­նին», իսկ ինչ-որ մե­կի­նը, որ հա­վա­նա­բար Կո­մի­տա­սի հետ ճե­մա­րա­նում էր սո­վո­րել՝ «Եղ­բայր Սո­ղո­մո­նին»…
Մինչև ե­րե­կո­յան 4-ը հրա­ժեշ­տի ա­րա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցեց 4000 մարդ (հի­շու՞մ եք՝ 4000 երգ, 4000 ֆրանկ. վե՛րջ, այլևս չեմ խո­սի թվե­րի մո­գա­կա­նու­թյան մա­սին): Կոն­սեր­վա­տո­րիա­յի երգ­չա­խում­բը և նվա­գա­խում­բը փոխ­նի­փոխ կա­տա­րում էին Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը:
Պատ­վո պա­հակ կանգ­նե­ցին, ա­պա դա­գաղն ու­սե­րին վերց­րին լու­սա­վո­րու­թյան ժո­ղովր­դա­կան կո­մի­սար Ար­տա­վազդ Ե­ղիա­զա­րյա­նը, նրա տե­ղա­կալ Գևորգ Ա­բո­վը, ժող­կոմ­խոր­հին կից ար­վես­տի գոր­ծե­րի վար­չու­թյան պետ Դրաս­տա­մատ Սի­մո­նյա­նը, լուս­ժող­կո­մա­տին ա­ռըն­թեր գրա­կա­նու­թյան և պատ­մու­թյան ինս­տի­տու­տի տնօ­րեն Հայկ Գյու­լիքևխյա­նը, վաս­տա­կա­վոր կոմ­պո­զի­տոր Հա­րո Ստե­փա­նյա­նը, ՀԽՍՀ աշ­խա­տան­քի հե­րոս, կոմ­պո­զի­տոր Ա­զատ Մա­նու­կյա­նը, ժո­ղովր­դա­կան ար­տիստ Ար­մեն Ար­մե­նյա­նը, օ­պե­րա­յի և բա­լե­տի թատ­րո­նի գլ­խա­վոր դի­րի­ժոր Կոնս­տան­տին Սա­րա­ջյա­նը, կոմ­պո­զի­տոր Սար­գիս Բար­խու­դա­րյա­նը, Հայ­պետհ­րա­տի ե­րաժշ­տա­կան բաժ­նի վա­րիչ Ռու­բեն Թեր­լե­մե­զյա­նը, գրող Ա­զատ Վշ­տու­նին, «Գրա­կան թեր­թի» խմ­բա­գիր Վահ­րամ Ա­լա­զա­նը, մի քա­նի օր ա­ռաջ ներ­գաղ­թած դե­րա­սան Ա. Կո­թի­կյանն ու եր­գի­ծա­բան Ե. Թո­լա­յա­նը և ու­րիշ­ներ:
Սգեր­թը Շո­պե­նի մա­հեր­գի հն­չյուն­նե­րի ներ­քո կուլ­տու­րա­յի տնից շարժ­վեց դե­պի հին գե­րեզ­մա­նա­տուն՝ մշա­կույ­թի և ար­վես­տի գոր­ծիչ­նե­րի պան­թեոն: Առջևից ծաղ­կեպ­սակ­նե­րով քայ­լում էին կոն­սեր­վա­տո­րիա­յի ու­սա­նո­ղու­հի­նե­րը, իսկ դիա­կառ­քի հետևից՝ ժո­ղո­վուր­դը: Դա ա­ռա­ջին ժո­ղովր­դա­կան հու­ղար­կա­վո­րու­թյունն էր, տա­րի­ներ անց նման պատ­վի պի­տի ար­ժա­նա­նա­յին Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նը, Մար­տի­րոս Սա­րյա­նը, Ա­րամ Խա­չատ­րյա­նը, Հով­հան­նես Շի­րա­զը:
Վար­դա­պե­տի հո­ղար­կեք էին կա­տա­րում, բայց ա­ռանց հոգևո­րա­կա­նի…
Պան­թեո­նում Կո­մի­տա­սի ա­ճյու­նի հա­մար տեղ էին հատ­կաց­րել Շիր­վան­զա­դեի, Ա­լեք­սանդր Թա­մա­նյա­նի, Հով­հան­նես Հով­հան­նի­սյա­նի և Ռո­մա­նոս Մե­լի­քյա­նի գե­րեզ­ման­նե­րի հարևա­նու­թյամբ:
Կո­մի­տա­սի մտե­րիմ ըն­կեր Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նը դող­դո­ջուն ձայ­նով խոսք ա­սաց. «Կո­մի­տա­սի մա­հով հայ ե­րաժշ­տու­թյու­նը կորց­րեց իր մո­լո­րակ­նե­րից մե­կին: Նրա թո­ղած ե­րաժշ­տու­թյու­նը մենք մե­ծա­պես գնա­հա­տում ենք և ար­ժե­քա­վո­րում: Նա հայ աշ­խա­տա­վոր ժո­ղովր­դինն է և նրա եր­գի հան­ճա­րեղ զար­գաց­նո­ղը»:
Դամ­բա­նա­կան ճա­ռով հան­դես ե­կավ նաև Դր. Սի­մո­նյա­նը. «Այ­սօր հայ­րե­նի հո­ղը իր գիրկն է ըն­դու­նում հայ ե­րաժշ­տու­թյան մե­ծա­գույն վար­պե­տին՝ Կո­մի­տա­սին: Քսան տա­րի է, որ նա դա­դա­րել էր ստեղ­ծա­գոր­ծե­լուց, դա­ժան հի­վան­դու­թյու­նը զր­կել էր նրան ստեղ­ծա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, սա­կայն նրա ամ­բողջ ստեղ­ծա­գոր­ծու­թյան աղ­բյու­րը հան­դի­սա­ցել է ժո­ղո­վուր­դը, ա­հա թե ին­չու այն­քան հա­րա­զատ է նա մեզ և բարձր՝ նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը»:
Իսկ Հա­րո Ստե­փա­նյանն ա­սաց. «Այս համր դա­գա­ղի առջև, մեծ ե­րաժշ­տա­գե­տի այս ան­խոս մարմ­նի առջև մենք վշ­տա­բեկ խո­նար­հում ենք մեր գլու­խը: Մեր սր­տե­րի մեջ միշտ կեն­դա­նի կմ­նա ու կհն­չի մե­ծա­տա­ղանդ Կո­մի­տա­սի եր­գը: Ժո­ղովր­դի բե­րա­նից պո­կած լի­նե­լով նրա ու­րա­խու­թյուն­նե­րի, վշ­տե­րի, թա­փած քր­տին­քի րո­պե­նե­րի ձայ­նե­րը, նա դրանք կո­կե­լով վե­րա­դարձ­րեց ժո­ղովր­դին՝ ար­վես­տի մեծ կա­տա­րե­լու­թյամբ, հայ ժո­ղովր­դա­կան եր­գը բարձ­րաց­նե­լով կլա­սիկ եր­գի մա­կար­դա­կին»:
Վաս­տա­կա­վոր երգ­չու­հի Հայ­կա­նուշ Դա­նիե­լյա­նը եր­գեց. «ՈՒ­ռի ես, կռա­նալ մի, Մեր դռ­նից հե­ռա­նալ մի…»:
Երբ դա­գաղն ի­ջեց­նում էին գե­րեզ­ման, կոն­սեր­վա­տո­րիա­յի երգ­չա­խում­բը եր­գեց Կո­մի­տա­սի «Գա­րուն ա» և «Անձրևն ե­կավ շա­ղա­լեն»: Եվ, ի­րոք, այդ պա­հին սկ­սեց անձրև տե­ղալ. շա­ղա­լեն…
Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նը կռա­ցավ, մի բուռ հող վերց­րեց, ձգեց դա­գա­ղի վրա և հա­զիվ լսե­լի շշն­ջաց. «Վեր­ջա­պես հա­սար մու­րա­զիդ, քո հայ­րե­նի սուրբ հո­ղին մեջ հանգ­չե­լով: Հա­վի­տե­նա­կան հան­գիստ ոս­կոր­նե­րուդ, ան­մահ Կո­մի­տաս…»:
Եր­կու օր անց՝ մա­յի­սի 30-ին, Հայ­ֆիլ­հար­մո­նիա­յի դահ­լի­ճում կա­յա­ցավ հա­մերգ՝ ի հի­շա­տակ և ի պա­տիվ Կո­մի­տա­սի:
Շա­րա Տա­լյա­նը եր­գեց «Ան­տու­նի» և «Ծի­րա­նի ծառ», Հայ­կա­նուշ Դա­նիե­լյա­նը՝ «Չի­նար ես», «Քե­լե-քե­լե», «Եր­կինքն ամ­պել ա», դե­րա­սա­նու­հի Գ. Շան­շիևան՝ «Էս ա­ռուն», «Քե­լեր, ցո­լեր», «Գա­րուն ա», մե­ներգ­չու­հի Ս. Գաս­պար­բե­կը՝ «Ա­լա­գյազ», «Խն­կի ծառ» ա­պա Շ. Տա­լյանն ու Գ. Շան­շիևան՝ «Հաբր­բան»: Վեր­ջում ե­լույթ ու­նե­ցավ կոն­սեր­վա­տո­րիա­յի երգ­չա­խում­բը՝ Թա­թուլ Ալ­թու­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ:
Ին­չու՞ այս ա­մե­նին այս­քան ման­րա­մասն անդ­րա­դար­ձա: Ցույց տա­լու հա­մար, որ խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյունն ի զո­րու ե­ղավ տար­բե­րե­լու կարևո­րը ան­կարևո­րից, ցո­րե­նը՝ ո­րո­մից, մշտն­ջե­նա­կա­նը՝ ան­ցո­ղի­կից: Ա­վե­լին, հաս­կա­ցավ, որ Կո­մի­տա­սի ա­ճյու­նով, հա­կա­ռակ դա­սա­կար­գա­յին, գա­ղա­փա­րա­խո­սա­կան ան­հաշտ հա­կադ­րու­թյուն­նե­րի, ձեռք է բե­րում ազ­գա­յին վեմ, մնա­յուն և ան­քն­նե­լի ար­ժեք…
ՎԵՐ­ՋԵՐԳ
Կո­մի­տա­սի Կյանքն ու Գոր­ծը կյան­քի ու մահ­վան հա­վեր­ժա­կան փի­լի­սո­փա­յա­կան ար­տա­հայ­տու­թյունն է:
Ես հո­գե­պես ցնց­վե­ցի մի դր­վա­գից: Երբ Վռամ­շա­պուհ վար­դա­պետն այ­ցե­լում է Վիլ-Էվ­րար, Կո­մի­տա­սը տա­րօ­րի­նակ հա­յաց­քով նա­յում է նրան, բռ­նում ու­սը ու ցն­ցե­լով հարց­նում.
-Ա­սա տես­նեմ, ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…
Այս հար­ցը տա­լիս է մի մարդ, ով 1915-ի ապ­րի­լյան ե­ղեռ­նա­կան աք­սո­րից վե­րա­դար­ձել էր զուտ ֆի­զի­կա­պես, բայց հո­գե­պես տա­պա­րա­հար ե­ղած, իր կոր­ծան­ված նե­րաշ­խար­հի ա­վե­րակ­նե­րը ու­ղե­ղում ցրիվ տված: Նա մե­ռած էր, գի­տեր ու զգում էր դա, բայց ի­րեն հե­տաք­րք­րում էր իր Գոր­ծը:
-Դուն ան­մահ ես, Կո­մի­տաս,- պա­տաս­խա­նում է Վռամ­շա­պուհ վար­դա­պե­տը, և Կո­մի­տա­սը թու­լաց­նում է մատ­ներն ու հա­յաց­քը հա­ռում հե­ռուն ինչ-որ տեղ:
Ա­յո, մահ­կա­նա­ցու Կո­մի­տասն իր Գոր­ծով ան­մա­հու­թյան ար­ժա­նա­ցավ, ա­պա­ցու­ցեց, որ մար­դու կյան­քը մա­հով չի ա­վարտ­վում:
Տա­րի­ներ անց Սի­մոն Վրա­ցյա­նի «Վէմ» պար­բե­րա­կա­նը գրեց. «Մարմ­նով Կո­մի­տա­սը վա­ղուց էր մե­ռած: Նրա հո­գին, սա­կայն, կեն­դա­նի է և կապ­րի յա­ւի­տեան: Կապ­րի հայ ժո­ղովր­դա­կան եր­գի մի­ջո­ցով: Կապ­րի գի­տու­թեան և ար­ւես­տին նւիր­ւած իր եր­կե­րով, բազ­մա­թիւ ու­սում­նա­սի­րու­թիւն­նե­րով ու ձայ­նագ­րու­թիւն­նե­րով, հայ ժո­ղովր­դի սր­տին այն­քա՜ն ըն­տա­նի ու հա­րա­զատ իր ե­ղա­նակ­նե­րով»:
Իսկ Հայկ Խո­րա­սան­ճյա­նը նույն միտ­քը երկ­րոր­դեց.«Մեծ եր­գա­հա­նը իբրև Ցե­ղին չք­նաղ տա­ղանդ­նե­րէն մին, կա­տա­րած հո­յա­կապ գոր­ծով ա­պա­հո­ված է իր ան­մա­հու­թյու­նը. մենք և յա­ջոր­դա­կան սե­րունդ­ներ յար­գան­քով պի­տի գանք խո­նար­հիլ իր սգա­բոյր շիր­մին ա­ռաջ»:
Բայց ա­մե­նաամ­փոփ, ամ­բող­ջա­կան և ճշ­տա­գույն գնա­հա­տա­կա­նը տվեց Բոս­տո­նի «Վտակ. ա­մե­րի­կա­հայ տա­րե­ցոյ­ցը», գրե­լով. «Շի­ջա՜ւ վեր­ջա­պէս խոր­հր­դա­լի հան­ճա­րին հալ ու մաշ լապ­տե­րը` վե­րա­նա­լու հա­մար աստ­ղե­րու մէջ, փալփ­լե­լու հա­մար աստ­ղե­րուն հետ:
Կո­մի­տա՜ս… ա­նուն փա­րե­լի ա­ռանց այլ և այ­լի, ա­նուն` խն­կե­լի ու պաշ­տե­լի, հա­մազ­գա­յին ու հա­մա­տա­րած, ա­նուն` անն­մա՜ն, մեծ զա­ւա­կը ցե­ղին ու մեծ տա­ռա­պեա­լը ցե­ղին:
Հա­յու­թեան սևա­գոյն ճա­կա­տագ­րի զո­հե­րու կար­գին, մոր­մո­քե­ցու­ցիչ, խո­րին է ցա­ւը: Վար­դա­պետն ալ կը յանձ­նուի յա­ւի­տե­նա­կա­նու­թեան ծո­ցը, և ին­չու՞ չէ, յա­ւեր­ժու­թեան գիր­կը լու­սա­շող:
Հա­յոց ե­կե­ղե­ցա­կան պատ­մու­թիւ­նը Լու­սա­ւո­րիչ կո­չում­ներ է նուի­րած: Ս. Թա­դէո­սին և Բար­թու­ղի­մէո­սին`կրօ­նի լու­սա­ւո­րիչ, Ս. Գրի­գո­րին` հա­ւատ­քի լու­սա­ւո­րիչ, Ս. Սա­հա­կին ու Ս. Մես­րո­պին` մշա­կոյ­թի լու­սա­ւո­րիչ: Եւ այս եր­րոր­դու­թեան հետ, Կո­մի­տա­սով կկանգ­նի չոր­րորդ սե­ղա­նը` լու­սա­ւո­րի­չը ազ­գա­յին ե­րաժշ­տու­թեան»:
Կո­մի­տա­սի ժա­մա­նա­կա­կից­նե­րը պար­զա­պես ար­ձա­նագ­րում էին ի­րո­ղու­թյու­նը:
Ի՞նչ տվեց Կո­մի­տա­սը ազ­գին:
Նա ա­սում էր. «Հայ ե­րաժշ­տու­թյու­նը հա­մակ ուժ է և կեն­դա­նու­թյուն ու իր մեջ կս­նու­ցա­նե փի­լի­սո­փա­յու­թյունն իսկ, ո­գին իսկ իր ցե­ղին, ո­րով­հետև ե­րաժշ­տու­թյու­նը ա­մե­նեն մա­քուր հա­յե­լին է ցե­ղին, ա­մե­նեն հա­րա­զատն ու կեն­դա­նին ա­նոր բո­լոր ար­տա­հայ­տու­թյան մեջ, կեն­դա­նի՝ որ­քան կեն­դա­նի է այդ ցե­ղը, ու­ժեղ՝ որ­քան ու­ժեղ է ի­րեն ծնունդ տվող ժո­ղո­վուր­դը»:
Նա լսեց ցե­ղի կան­չը, զգաց ցե­ղի վիշ­տը, տե­սավ ար­ցունքն ու ժպի­տը, այդ ա­մե­նը վե­րա­ծեց եր­գի և ու­ժի, կեն­սու­նա­կու­թյան հետ վե­րա­դարձ­րեց ցե­ղին:
Նա ժո­ղովր­դից վերց­րեց ժա­մա­նա­կի նստ­վածք­նե­րի մեջ աղ­ճատ­ված, օ­տար­նե­րի ոտ­քի կո­խան դար­ձած եր­գը, մաք­րա­զար­դեց ա­վե­լոր­դու­թյուն­նե­րից, ոս­կու պես պսպ­ղաց­րեց ու վե­րա­դարձ­րեց:
Նա լսեց հո­վի շր­շյու­նը, գառ­նու­կի մա­յու­նը, ջրի խո­խո­ջը, դար­ձավ գեղ­ջու­կի սրինգ, շա­րա­կա­նի մոգ, ռանչ­պա­րի գու­թան, հար­սա­նի­քի սե­ղա­նա­պետ:
Նա իր ժա­մա­նա­կի քաո­սի մեջ փնտ­րեց ու գտավ հայ հո­գու ա­կը, գամ­մա­յի հայ­կա­կան հն­չյու­նը:
Աշ­խար­հի չորս ծա­գե­րում սփռ­ված հայ ժո­ղովր­դի հատ­ված­նե­րը, ո­րոնք կորց­նում էին լե­զուն և ինք­նու­թյու­նը, նրա շնոր­հիվ վե­րագ­տան ի­րենց:
Հայ գե­ղան­կար­չու­թյան ի­մաս­տու­նը՝ Մար­տի­րոս Սա­րյանն ա­սում էր. «Հա­յերս մեր ան­ցած պատ­մու­թյամբ ու մշա­կույ­թով նման ենք մի ճամ­փոր­դի, ո­րը, շատ ճամ­փորդ­նե­րի նման, փո­խա­նակ գնաց­քով գնա­լու, գնաց­քի հետ վա­զել է»: Կո­մի­տա­սը հայ մար­դու ճա­կա­տագ­րա­կան, ստի­պյալ ոտ­նա­վազ­քը դա­դա­րեց­րեց, մարդ­կու­թյան գնաց­քին կցեց նոր վա­գոն ու հա­յին բազ­մեց­րեց շող­շո­ղուն սա­լո­նում:
Նրա եր­գե­ցո­ղու­թյան կերպն ան­գամ ու­րիշ էր՝ փո­խան­ցա­կան էր, նա հուզ­վում և հու­զում էր իր կա­խար­դիչ բա­րի­տո­նով:
Նրա եր­գը հա­յի բուն Եր­ջան­կու­թյունն էր:
Ի՞նչ տվեց Կո­մի­տասն ան­ձամբ ինձ, ինձ, ո­րի այս գր­ված­քը հան­ճա­րի ըն­դա­մե­նը հեր­թա­կան, ան­ցո­ղիկ ըն­կա­լումն է:
Երկ­րագն­դի վրա ապ­րում է 7 մի­լիարդ մարդ, ո­րը 7 նո­տա­յի մի­ջո­ցով ու­նի առն­վազն 700 մի­լիարդ ե­րաժշ­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն: Կո­մի­տա­սի շնոր­հիվ հայն ու­նի ի՛ր եր­գը:
Ար­դի կի­նոար­վես­տում գո­յու­թյուն ու­նեն վայ­բե­րան ֆիլ­մեր, ո­րոնք գու­ժում են աշ­խար­հի կոր­ծան­ման մա­սին: Ե­թե, Աստ­ված մի ա­րաս­ցե, տե­ղի ու­նե­նա Եր­րորդ ինք­նա­կոր­ծան հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ ու ողջ կմ­նա գեթ մեկ հայ, հա­մոզ­ված եմ, նա ոտ­քի կկանգ­նի ու կեր­գի Կո­մի­տաս:
Հա­յու­թյունն աշ­խար­հում պա­տանդ է, բա­ցի իր Հայ­րե­նի­քից: Եվ Կո­մի­տա­սը մա­տով հպ­վում է ճա­կա­տիս ու ա­սում. «Պինդ կաց, բա­րե­կամ, ես քեզ հետ եմ»:
Յու­րա­քան­չյուր ոք, ա­մեն հայ մարդ իր սր­տում, հո­գում ու մտ­քում պետք է ու­նե­նա ի՛ր Կո­մի­տա­սը:
Ես ձեռք բե­րե­ցի ի՛մ Կո­մի­տա­սին:
Վերջ
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ