«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Կորոնավիրուսից բուժվել է 1950000 մարդ

Կորոնավիրուսից բուժվել է 1950000 մարդ
22.05.2020 | 15:21

Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 5 100000-ը, 333 000 մարդ մահացել է, բուժվել է 1 950000-ը՝վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:
Վարակվածների և մահացածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա 3 օրերին դաշնային կառավարական շենքերի և ազգային հուշարձանների վրա ծածանվող ամերիկյան դրոշներն իջեցվելու են՝ որպես սգո նշան՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների:
Այժմ կորոնավիրուսն ամենաարագը տարածվում է Լատինական Ամերիկայի երկրներում, հատկապես՝ Բրազիլիայում: Հինգշաբթի օրը Բրազիլիայում գրանցվել է COVID-19-ից մահվան 1188 դեպք, հիվանդության տարածման արագությունը շարունակում է աճել, գրանցվել է 310 000 դեպք, որ 7 000-ով է պակաս Ռուսաստանի ցուցանիշից: Մասնագետները ենթադրում են, որ Բրազիլիան շուտով կհայտնվի երկրորդ տեղում՝ վարակվածների թվով, վարակվածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ Բրազիլիայում բնակչության շրջանում զանգվածային թեստավորում չի իրականացվում: Նախագահ Ժաիր Բոլսոնարուն բազմիցս դեմ է արտահայտվել խիստ կարանտինային միջոցառումներին և քննադատվել է նման քաղաքականության համար: Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 20 000 մարդ:
Վարակի տարածման օջախ կարող է դառնալ Աֆրիկան, ինչը կհանգեցնի սովի, երեխաների մահացության աճի և այլ հումանիտար ողբերգությունների:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ