ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Թրամփը կարգադրել է դրոշներն իջեցնել ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի

Թրամփը կարգադրել է դրոշներն իջեցնել ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի
22.05.2020 | 15:33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 3 օրով իջեցնել ԱՄՆ դաշնային շենքերի դրոշները՝ ի հիշատակ նոր կորոնավիրուսի զոհերի՝ Twitter- ում նա գրել է.
«Ես կիջեցնեմ բոլոր դաշնային շենքերի և ազգային տեսարժան վայրերի դրոշները երեք օրով՝ ի հիշատակ ամերիկացիների, որոնց մենք կորցրինք կորոնավիրուսի պատճառով»:

«Երկուշաբթի դրոշները կիջեցվեն՝ ի պատիվ մեր ԶՈՒ տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն մեր երկրի»,- հավելել է Թրամփը: Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,57 մլն դեպք, մահացել է 94 000 մարդ:

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ