«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վահե Տեր-Մինասյանը՝ կորոնավիրուսի տարածման վտանգների մասին

Վահե Տեր-Մինասյանը՝ կորոնավիրուսի տարածման վտանգների մասին
22.05.2020 | 15:34

Ենթադրում եմ, որ Արսեն Թորոսյանի այն հայտարարությունը, թե COVID-19-ի անսիմպտոմ դեպքերը կուղարկվեն տուն կապված է թվերի մեծ աճի հետ, հավանաբար, քանակն արդեն այնքան է, որ հոսպիտալացնել հնարավոր չէ՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը` խոսելով ԱՆ նախարարի հայտարարության մասին, թե կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որ չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Ըստ նրա՝ Հայաստանը հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին և այն փոփոխությունները, որ տեսնում ենք այդ խորհուրդների շնորհիվ է:

Հարցին, թե հնարավոր է սահմանափակումներին վերադառնալ, բժիշկը պատասխանեց. «Այո, շատ հնարավոր է: Ամեն դեպքում վարակակիրները թվերը շատ են, աճում են ու ինչքան մենք կանոնները չպահպանեք, ավելանալու են: Քաղաքում նայում ես, տպավորություն է, թե ոչ մի բան էլ չկա: Հասկանում ենք, որ դժվար է, բոլորն էլ կարոտել են ազատ կյանքին, շոգ է, բայց բոլորն այնպես են դուրս եկել, ոնց որ աշխարհի վերջը լինի»: Վահե Տեր-Մինասյանը նշեց նաև, որ ստեղծված իրավիճակի համար քաղաքացիները ևս մեղավոր են, սակայն չեն հասկանում պատասխանատվության լրջությունը: «Այսօր ականատես եղա, թե ինչպես են կարգուկանոնն ապահովող 6 ոստիկանները կանգառում կանգնած, որոնցից 3-ը դիմակ չունեին ու իրար հետ հավեսով հավաքվել, զրուցում էին: Հիմա իրենք հսկո՞ւմ են: Իշխանությունը որոշել է, որ ոստիկանը հսկողություն պիտի սահմանի, բայց ոստիկաններն իրար «կարոտել են», դիմակները հանում են ու սկսում են իրար հետ զրուցել»,-ասաց նա: «Մի հետաքրքիր բան եմ նկատել. երկու հոգով դիմակով առանձին քայլում են, հանդիպում են իրար, դիմակները հանում են ու իրար համբուրում են, այսինքն՝ բոլորին թվում է, թե այդ վարակակիրներն իրենց ծանոթները չեն կարող լինել: Այնուամենայնիվ, մարդիկ էլի չեն հասկանում, չեն պատկերացնում իրավիճակը»,-նշեց նա:


Տեր-Մինասյանը պատմեց, նաև, որ թեկուզ, երբ իր մոտ են հիվանդներ գնում, մուտքից մինչև բժիշկի սենյակի մոտ են դիմակ կրում ու հասնելիս՝ միանգամից հանում, ասում են, թե խեղդվում են և իմաստ չեն տեսնում դիմակը երկար դնելու մեջ: Ըստ նրա՝ նման մոտեցումները ցույց են տալիս, որ որոշ մարդկանց ինտելեկտի մակարդակը շատ ցածր է:
«Ո՞ւմ եք խաբում, երբ դիմակ չեք դնում: Տպավորություն է, թե վարչապետն ու նախարարը սարսափելի մարդիկ են, իրենցից վախենալով պետք է դիմակ դնել»,- ասաց նա և ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդն ինքը պետք է հասկանա, թե ինչպես պետք է պայքարել վիրուսի դեմ, քանի որ նրա ներկայացմամբ՝ շատերն են եղել վարակակիր, հասկացել են և ախտանիշներ չունելու պատճառով որոշել, որ պետք չէ դիմել բժիշկի և կարող են հանգիստ դուրս գալ, մարդկանց հետ շփվել:

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ