Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գեորգի Գախարիա. Այսօրվանից չեղարկում ենք արտակարգ դրությունը, սակայն դա չի նշանակում, որ համավարակը հաղթահարված է

Գեորգի Գախարիա. Այսօրվանից չեղարկում ենք արտակարգ դրությունը, սակայն դա չի նշանակում, որ համավարակը հաղթահարված է
22.05.2020 | 15:35

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մայիսի 22-ին միջկառավարական համակարգող խորհրդի նիստում տեղեկացրել է, որ այսօրվանից չեղարկվում է կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը: Նա հիշեցրել է, որ համակարգող խորհուրդը ստեղծվել է այս տարվա հունվարի 28-ին, երբ Վրաստանում դեռևս չէր գրանցվել կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք:


«Երկրում վարակման դեպք գրանցվել է միայն դրանից մեկ ամիս հետո: Այսօր մենք պաշտոնական քայլ ենք կատարում` չեղարկելով արտակարգ դրությունը, սակայն դա չի նշանակում, որ երկրում ամեն ինչ լավ է և համավարակը հաղթահարված է: Համավարակը չի հաղթահարվել ոչ Վրաստանում, ո՛չ աշխարհում»,-նշել է Վրաստանի վարչապետը: Գախարիան ընդգծել է, որ կառավարությունը պայքարում է երկու ուղղությամբ` մարդկանց առողջության և տնտեսության վերականգնման:
«Մենք միշտ ասել ենք, որ այս իրավիճակում մենք աշխատում ենք 2 ուղղությամբ: Իհարկե, առաջնայինը մնում է մարդկանց կյանքն ու առողջությունը, հետո` մեր տնտեսության վերականգնումը, որի ուղղությամբ այսօր մենք կատարում ենք առաջին քայլը»,-եզրափակել է իր խոսքը վարչապետը:
Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 723 և մահվան 12 դեպք:

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ