Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Գերմանիայի ԱԳ նախարարը ափսոսանք է հայտնել

Գերմանիայի ԱԳ նախարարը ափսոսանք է հայտնել
22.05.2020 | 15:40

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը՝ անդրադառնալով բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ դուրս գալու որոշմանը, նշել է, որ «շատ է ափսոսում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ։

Նա հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է հավատարիմ մնալ համաձայնագրին, ջանքեր գործադրել հետագա պահպանման համար։ «ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալը կկրճատի պայմանագրի կիրառության տարածքը, և այս պայմանագրի ընդհանուր ռեժիմը կթուլանա»,- ընդգծել է Մաասը։ Նա նաև նշել է, որ Գերմանիան այլ երկրների հետ համատեղ մտադիր է փորձել համոզել ամերիկյան ներկայացուցիչներին՝ վերանայել որոշումը։

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ