Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արսեն Թորոսյան. Ինտենսիվ թերապիայի 202 մահճակալներից 152-ն արդեն զբաղված է

Արսեն Թորոսյան. Ինտենսիվ թերապիայի 202 մահճակալներից 152-ն արդեն զբաղված է
22.05.2020 | 15:42

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պատասխանում է Հանրային խորհրդի անդամների հարցերին: Անդրադառնալով կորոնավիրուսով ծանր դեպքերին՝ նախարարն ասաց, որ այս պահին ունենք 202 ինտենստիվ թերապիայի մահճակալ մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը:


«Այո, դեռ ազատ մահճակալներ կան, սակայն նրանց զբաղվելը և ազատվելը շատ հակառակ տրամաբանությամբ է տեղի ունենում: Այսինքն՝ դրանք շատ արագ զբաղվում են, կարող է հենց այսօր միանգամից 50-ն էլ զբաղվի, բայց կազատվեն շան դանդաղ, որովհետև այն քաղաքացիները, որոնք վերակենդանացման բաժանմունքներում են, մոտավորապես 20 օր մնում են այնտեղ: Միայն այն դեպքերում է կարճ լինում ռեանիմացիոն մահճակալների զբաղվածությունը, եթե հիվանդի վիճակը կտրուկ վատանում է, և մենք չենք կարողանում փրկել»,- նշեց նա:


Այսինքն՝ ըստ նախարարի՝ մոբիլիզացված ռեսուրները հնարավոր է՝ ինչ-որ պահի չհերիքեն: Եվ այդ դեպքում իրենք ունեն իրենց մարտավարությունը, բայց դա ամենաանցանկալի բանն է, որ կուզեին անել: «Դա առողջապահական ամբողջ համակարգի ներգրավումն է պրոցեսի մեջ՝ բոլոր հիվանդանոցների, բոլոր ռեանիմացիաների ամբողջ բժշկական անձնակազմի: Դա կարող է լինել անխուսափելի, եթե մենք շարունակաբար ունենանք նման բարձր թվեր: Դա ստիպված քայլ կլինի, որն իր հետ բերելու է վատ սցենարների նաև բուժաշխատողների վարակվածության առումով, որն անխուսափելիորեն բարձրանալու է»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ մինչ օրս կորոնավիրուսով վարակված է մոտ 350 բուժաշխատող: Նաև մեկ այլ վատ սցենար կարող է լինել՝ հիվանդանոցներում բուժվող այլ խրոնիկական հիվանդություններով ծանր քաղաքացիները ներհիվանդանոցային վարակի պատճառով կվարակվեն, իրենց առողջական առանց այն էլ վատ վիճակը կվատթարանա:


«Հետևաբար, մենք գերնպատակն է այդ սցենարը թույլ չտալ՝ կառավարելի պահելով իրավիճակը»,- նշեց նա: Նախարարը դարձյալ ասաց, որ այս իրավիճակը երկար է տևելու, մի քանի ամսում կորոնավիրուսը չի վերանալու, իսկ դեղամիջոցն ու պատվաստանյութը շուտ չեն հայտնաբերվելու:

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ