Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արցախի նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի լուսանկարները հայտնվել են քննադատության թիրախում

Արցախի նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի լուսանկարները հայտնվել են քննադատության թիրախում
22.05.2020 | 22:30

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած խնջույքի լուսանկարները սուր քննադատության առիթ են դարձել Հայաստանի իշխանությունների հասցեին։ Երեկ տեղի ունեցած միջոցառման լուսանկարներից պարզ է դառնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մի քանի տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են բացօթյա տարածքում կազմակերպված խնջույքին՝ առանց պահպանելու սոցիալական հեռավորությունը։
Սոցիալական ցանցերում օգտատերերը, քննադատելով կորոնավիրուսի տարածման պայմաններում նման մարդաշատ հավաքի անցկացումը, հիշեցնում են, որ անձամբ վարչապետն է պարբերաբար կոչ անում չմասնակցել բազմամարդ միջոցառումների և դիմակներ կրել, մինչդեռ հենց իրենք չեն պահպանում այդ կանոնները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Կառավարության նիստի ընթացքում ասել էր, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շատ լուրջ է, և իրենք պետք է օրինակ ծառայեն քաղաքացիների համար․«Քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված, նաև սոցիալական ցանցերում, թե եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ինչու կառավարությունում և կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում։ Կարծում եմ, շատ արդարացի և ճիշտ դիտարկում է»։

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ