Հարձակում` փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա

Հարձակում` փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա
22.05.2020 | 22:44

168.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է եղել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը տանը չի եղել: Բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել: Տիգրան Աթանեսյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն 168.am-ին հասած լուրերով՝ ոստիկանությունը տեղյակ է միջադեպից և նյութեր են նախապատրաստվում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ