Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ը 5000 միավոր պաշտպանական արտահագուստ և անհատական պաշտպանիչ այլ միջոցներ է տրամադրել

ԱՄՆ-ը 5000 միավոր պաշտպանական արտահագուստ և անհատական պաշտպանիչ այլ միջոցներ է տրամադրել
22.05.2020 | 22:58

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․ «Օրերս մեր Պաշտպանական վտանգի նվազեցման գործակալությունը ՔՈՎԻԴ19-ի դեմ Հայաստանին աջակցելու նպատակով 5000 միավոր պաշտպանական արտահագուստ և անհատական պաշտպանիչ այլ միջոցներ տրամադրեց մեր վաղեմի գործընկերներ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը»։

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ