Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 6302

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 6302
23.05.2020 | 14:29

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 374-ով՝ հասնելով 6302-ի, գրանցվել է մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 62-ով և հասել 2 936-ի:


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 74 տարեկան տղամարդ, 86 և 54 տարեկան կանայք, և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 77-ի, կորոնավիրուսով վարակված ևս 32 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Տեստավորումների ընդհանուր թիվը 49080 է, բուժվում է 3 257 մարդ:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ