Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ում կարող է համավարակների արձագանքման նոր մարմին ստեղծվի

ԱՄՆ-ում կարող է համավարակների արձագանքման նոր մարմին ստեղծվի
23.05.2020 | 14:48

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Պետդեպարտամենտի կառույցում վարակիչ հիվանդությունների բռնկումների արձագանքման համար նոր գերատեսչության ստեղծման ծրագիրըը՝ հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով փաստաթղթեր:

Նոր մարմինը ԱՀԿ-ի որոշակի տեսակի աշխատանքների իրականացման այլընտրանքային մեխանիզմ՝ կազմակերպության մշտակական ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ նախագահի սպառնալիքների ֆոնին, նշվում է զեկույցում: Պարբերականի տվյալներեվ՝ Պետդեպարտամենտի նոր վարչությունը կարող է ղեկավարել դոկտոր Դեբրա Բրիքսը, որը պատասխանատու է COVID-19 համավարակին արձագանքելու միջոցների համար:

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ