Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի

Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի
23.05.2020 | 23:09

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական՝ գրում է «Գրուզիա օնլայն»-ը։ Նա ՀԽ անդամների հետ օնլայն քննարկմանը հայտարարեց, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորեց թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։


Կենտրոնի ղեկավարը ասել է, որ հայտարարություններն իրեն զարմացրել են, չի բացառել, որ նախարարի խոսքը լրատվամիջոցներն են սխալ ներկայացրել։ «Անձամբ գիտեմ Արսեն Թորոսյանին։ Զարմանում եմ, որ նման հայտարարություն է արվել։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,-հայտարարել է Գամկրելիձեն։
Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ Վրաստանից եկած վարորդների մոտ կորոնովիրուսի դեպքեր են հայտնաբերվել, դրա մասին Հայաստանը պետք է տեղյակ պահի ԱՀԿ-ին ու Վրաստանին, քանի որ և Հայաստանը, և Վրաստանը կազմակերպության անդամներ են և ստորագրել են ԱՀԿ միջազգային կանոնների ներքո։ «Մեզ մոտ եղել են հաստատված դեպքեր Հայաստանի կամ էլ այլ երկրի քաղաքացիների մոտ։ Նման դեպքում մենք պետք է տեղյակ պահենք ԱՀԿ-ին ու տվյալ երկրին։ Մենք այդպես վարվել ենք մի քանի հարևան երկրների դեպքում, որպեսզի նրանք կարողանան ձեռնարկել հակահամաճարակային միջոցառումներ։ Այսպիսով, եթե եղել են նման դեպքեր, պարոն Արսենը պետք է տեղեկացներ ԱՀԿ-ին և մեզ»,-ասել է նա։


Տեստերի մասին Թորոսյանի հայտարարության վերաբերյալ Վրաստանի ազգային կենտրոնի ղեկավարն ասել է. «Ոչ, պարոն Արսեն։ Այն 46 կամ 47 000 տեստավորումը, ես այսօրվա տվյալները հստակ չեմ հիշում, որ իրականացրել ենք մեր երկրում, բոլոր ПЦР թեստեր են։ Այդ թվում մենք չենք ներառել մի քանի հազար արագ թեստերը , որոնք օգտագործվում են բժշկական հաստատություններում»,-ասել է Ամիրան Գամկրելիձեն։

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ