Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կրասնոդարից Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի

Կրասնոդարից Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի
23.05.2020 | 23:15

Մայիսի 23-ին Ժամը 15։15 Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավով անվճար Հայաստան է վերադառնում 104 քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ, հայտնում է ԱԳՆ-ն: Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին։
Պարետի ցուցումով Հայաստան ժամանող հայրենակիցները օդանավակայանում ստուգում անցնելուց, տվյալները փոխանցելուց հետո կուղեկցվեն դեպի ինքնամեկուսացման վայրեր։

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ