Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված բողոքները հետ վերցնելու վերաբերյալ՝ ֆեյսբուքյան էջում գրել է Քոչարյանի փաստաբան Արման Վարդևանյանը:
«12 ամսում սույն գործով ներկայացվել էին երկու անձնական երաշխավորության միջնորդություններ, երկուսը իրավական տեսանկյունից անհերքելի է, որ ենթակա էին բավարարման: Երկուսի վերաբերյալ վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին...», - գրել է նա: Փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ընդդեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումների։ Դատարանը մայիսի 19-ին մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունները գրավով, ինչպես նաև Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորության դիմաց կալանքից ազատ արձակելու մասին։ Պաշտպանների բողոքը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: