Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հրանտ Բագրատյան. Պետական այրերի անգործությունը կորոնավիրուսը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր

Հրանտ Բագրատյան. Պետական այրերի անգործությունը կորոնավիրուսը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր
23.05.2020 | 23:31

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է; «Այսօր հրապարակվեցին կորանավիրուսի թվերը մայիսի 23-ի դրությամբ։ Դրությունը սարսափելի է։ 1 օրում 374 դեպք։ Վրաստանում՝ 2 դեպք։ Ընդհանուր դեպքերը՝ 6302, Վրաստան՝ 725, Ադրբեջան՝ 3855։
Բնակչության 100000 շնչին՝ Հայաստան 217, Վրաստան՝ 19, Ադրբեջան՝ 38, Թուրքիա՝ 183, Իրան՝ 165։ Սա է Նիկոլ Փաշինյանի և պարետ Տիգրան Ավինյանի գործունեության գնահատականը։ Պետական այրերի անգործությունը կորոնավիրուսը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր։


ՀՀ-ում բուժվել է հիվանդների 46.6%-ը, Վրաստանում՝ 70.2%-ը, Ադրբեջանում՝ 62.2%-ը, Թուրքիայում՝ 75.1%-ը, Իրանում՝ 77.7%-ը։ Սա էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործունեության գնահատականն է։
Արևմուտքի, Իրանի և Թուրքիայի համեմատ ՀՀ-ում մի փոքր ցածր է մահացության թիվը։ Դա բնորոշ է բոլոր հետխորհրդային տարածքներին։ Ասում են՝ վակցինացիաներն են պատճառը։ Ինչպես նաև սահմանափակ թվով ծերանոցները։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում ՀՀ-ում այս թիվը ևս արագորեն աճում է։ Այսօրվա դրությամբ ունեցել ենք 77 մահ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանն իրար հետ սոսկ՝ 58»։

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ