Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արփինե Հովհաննիսյան. Համակարգն արատավորող աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները պիտի հեռացվեն

Արփինե Հովհաննիսյան. Համակարգն արատավորող աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները պիտի հեռացվեն
23.05.2020 | 23:42

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մի աչքալուսանք տեղեկություն ստացվեց, որ Փաշինյան Նիկոլի ձեռնասուն հերթական դատավորը կունենա առաջընթաց, մասնավորապես` Արտուշ Գաբրիելյանը կնշանակվի Արմավիր մարզի դատարանի նախագահ: Կարծում եմ` ադեկվատ և տեղեկացված հանրությունը կարիք չունի բացատրության, թե ինչու հենց նա ու հատկապես որ ծառայության համար պիտի ունենա այս առաջխաղացումը:


Միևնույն ժամանակ էլ տեղեկացանք, որ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը հետ վերցրեց վերաքննիչ բողոքը` իմանալով, որ գործը մակագրվել է Արմեն Դանիելյանին: Դե այն նույն Դանիելյանին, որից սեփական որդու դեմ դատավճիռ ակնկալելն ավելի բնական է, քան անգամ ոչ քաղաքական դատավարությունների դեպքում օրենքին համապատասխան դատավճիռ: Կարծում եմ՝ մեր բոլորի այսօրը կամբողջանար, եթե մի լուր էլ ստանայինք Աննա Դանիբեկյանից:
Կարծում եմ` «հեղափոխության» թանգարան կոչեցյալում սելֆիի ձողիկի, գլխարկի ու ուսապարկի կողքին իրենց արժանի տեղը պետք է զբաղեցնեն Արտուշ Գաբրիելյանը, Աննա Դանիբեկյանը և Արմեն Դանիելյանը: Նրանք վաստակել են: Հիրավի վաստակել են: Բացի այդ, կարծում եմ կառավարությունը պետք է անհապաղ վերջին երկուսի համար ևս առաջխաղացում նախատեսի:


Հատկապես` Արմեն Դանիելյանին: Վճռաբեկ դատարանի նախագահ կամ ԲԴԽ նախագահ: Պատկերացնու՞մ եք, միայն անունդ այնպես ու այնքան ասոցացվի ապօրինություն, տգիտություն, անարդարություն, «դահիճ» ու այլ հոմանիշ բառերի հետ, որ փաստաբանները փախչեն, ինչպես ժանտախտից: Սա եզակի երևույթ է: Եվ իհարկե, լինես այնքան «ճանաչված» էլեկտրոնային համակարգի կողմից, որ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված բողոքները լրիվ «պատահական» ընկնեն քեզ մոտ: Չէ՞ պարոն Վարդազարյան: Դուք լրիվ անտեղյակ եք, չէ՞:
Իսկ հիմա ավելի լուրջ` հարգելի հաջորդ իշխանության ներկայացուցիչներ,
հիշե՛ք, աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները և դատական համակարգը արատավորող մյուս պերսոնաժները պիտի հեռացվեն: Անգամ եթե` իրենք պատրաստ լինեն խաչել Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանության ներկայացուցիչներին, սրանց տեսակը պիտի արմատախիլ արվի, վերացվի: Սրանց նմաններին պահելը Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մեծագույն սխալներից է եղել: Նիկոլ Փաշինյանն էլ խորացրեց, էլ ավելի այլասերեց սրանց պախարակելի տեսակը, բայց մի լավություն արեց` հստակ գնահատական տվեց նրանց` ՎՆԳՍՏԱՑՈՂ: Անընդհատ պատմելով վատ դատավորների հեքիաթը, իշխանությունը երկու տարվա ընթացքում ունակ չեղավ կոնկրետ մեկի վրա ապացուցել որևէ խախտում, փոխարենը մոդայիկ դարձրեց սրանց տեսակը:


ՀՀ ադեկվատ, կիրթ ու խելացի քաղաքացին պիտի պայքարի սրանց դեմ: Սրանք հայհոյող, վախկոտ, անդիմագիծ ֆեյքից վատն են: Սրանք Հայաստանի ապագան ստվերող կարևոր գործոններից են: Սրանց տեսակի դեմ պայքարը պիտի միավորի անգամ հակադիր կողմերում գտնվողներին։
Հ.Գ. Անհամբեր սպասում եմ տարիներով դատական համակարգի անկախության մասով զեկույցներ գրած, դրամաշնորհներ ստացած իրավապաշտպանների, փաստաբանների արձագանքին այս հնարավոր նշանակման մասով»:

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ