Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսպանիան 10-օրյա սուգ է հայտարարում

Իսպանիան 10-օրյա սուգ է հայտարարում
23.05.2020 | 23:43

Երեքշաբթի օրը Իսպանիայում կհայտարարվի տասնօրյա սուգ՝ ի հիշատակ կորոնավիրուսի համավարակի զոհերի:

«Մենք կանխել ենք դարի ամենավատ աղետը: Մեր երկիրը վերակառուցելու գործը դեռ կայանալու է: Կառավարությունը երեքշաբթի օրը կընդունի սգո պաշտոնական հայտարարություն: Սուգը կտևի 10 օր: Դրոշները իջեցվելու են բոլոր պետական գերատեսչությունների և նավատորմի նավերի վրա», -ասել է վարչապետ Սանչեսը Մադրիդում մամուլի ասուլիսում: Իսպանիան մահերի թվով աշխարհում չորրորդ տեղում է. Համավարակի սկզբից մահացել է 28,6 հազար մարդ, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19:

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ