Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արամ Սարգսյան. Մեր մտածողությանը պակասում են թևերը

Արամ Սարգսյան. Մեր մտածողությանը պակասում են թևերը
24.05.2020 | 16:02

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Համոզված եմ, որ 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հայրենական ավիափոխադրող ունենա, ոչ միայն նպատակահարմարության և ճգնաժամային իրավիճակներում մեր քաղաքացիներին սեփական միջոցներով տուն վերադարձնելու համար, այլև մեր դրոշի, զինանշանի, ինքնիշխանության և պետականության ցուցադրման ու ամրապնդման համար։ Փաստարկները, որ մենք չենք կարող մրցակցային լինել, իմ կարծիքով ծուլության, կամ, որ ավելի վատ է՝ սեփական ուժերը թերագնահատելու հետևանք են։ Այդ մոտեցմամբ մենք պիտի բանակ էլ չունենայինք, որովհետև անգամ մեր հարևանները շատ ավելի բազմամարդ ու ավելի մեծ բյուջեով բանակներ ունեն։


Պատմությունը ապացուցել է, որ մենք շատ ուժեղ ավիատորներ ենք ունեցել և ինչպես փոքրաթիվ բանակով և համեստ սպառազինությամբ կարողացանք ամենամարտունակ բանակը ունենալ տարածաշրջանում, այնպես էլ կարող ենք ամենամրցունակ հայրենական ավիաընկերությունը ունենալ։ Պարզապես մեր մտածողությանը պակասում են թևերը»:

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ