Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սի Ձինպին. Եթե կորոնավիրուսի համաճարակը չլիներ, Չինաստանում տնտեսական աճի ցուցանիշը կկազմեր առնվազն 6 տոկոս

Սի Ձինպին. Եթե կորոնավիրուսի համաճարակը չլիներ, Չինաստանում տնտեսական աճի ցուցանիշը կկազմեր առնվազն 6 տոկոս
24.05.2020 | 22:33

Չինաստանի նախագահ Սի Ձինպինի համոզմամբ` եթե հունվարին երկրում կորոնավիրուսի համաճարակ չբռնկվեր, կառավարության թիրախը կլիներ 2020-ին տնտեսական աճի 6 տոկոս ցուցանիշի ապահովումը: Չինաստանի նախագահը խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ այս թեմային անդրադարձել է, երբ ուրբաթ օրը խորհրդարանի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանի սկզբին վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ Պեկինն առաջին անգամ 1990-ից ի վեր հրաժարվում է տնտեսական աճի տարեկան ցուցանիշ նախանշելուց:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ