«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Նոր կանոններ. առևտրի բոլոր մասնակիցները, մեքենաներում գտնվող 2 և ավելի անձինք պետք է դիմակ կրեն

Նոր կանոններ. առևտրի բոլոր մասնակիցները, մեքենաներում գտնվող 2 և ավելի անձինք պետք է դիմակ կրեն
24.05.2020 | 22:39

Կորոնավիրուսի հետ կապված նոր դեպքերի որոշակի բռնկում ունենք վերջին օրերին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա` պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են. դեպքերի մոտ 80 տոկոսը արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման կետերում, որոնց գործունեության նկատմամբ սահմանափակումներն աստիճանաբար մեղմվեցին մայիսի 4-ից: «Մարդկանց գիտակցության հետ աշխատելը իմ ճանաչած ամենախորքային մեթոդն է, մենք ամեն անգամ կնախընտրենք մարդկանց բացատրել, ներկայացնել, իրականության փոփոխության գործիքը անհատի գիտակցության փոփոխությունն է, և մեր թիվ մեկ գործիքը հիմա էլ մնում է անհատական վարքագծի փոփոխությունը: Բայց իհարկե, մենք նաև վարչական որոշակի լծակներ կգործադրենք: Այն սրճարանները, բանկերի մասնաճյուղերը, ռեստորանները, արտադրական ձեռնարկությունները, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոնները չեն պահվում, դաժան ձևով փակվելու են, և ես հրահանգ եմ տվել, որ փակելիս նրանք, ովքեր կրկնակի խախտումներ են անում, չբավարարվեն 24 ժամ փակելով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այդ իրավախախտների անունները պետք է հրապարակվեն, որպեսզի քաղաքացիներն էլ իմանան, որ այդ վայրեր գնալն անվտանգ չէ իրենց համար:


Նա ներկայացրեց մասնագետների ուսումնասիրությունը, համաձայն որի դիմակ կրելը զգալիորեն կնվազեցնի, նույնիսկ կզրոյացնի վարակի տարածումը:
Վարչապետը ներկայացրեց նաև, թե այս ամենից ելնելով ինչ որոշումներ են կայացրել՝ առևտրի բոլոր մասնակիցները անկախ իրենց գտնվելու վայրից պետք է լինեն դիմակով, այսինքն` և գնորդը, և վաճառողը պետք է կրեն դիմակ: «Բոլոր այն տեղերում, որտեղ կա առևտուր, երկուսն էլ առևտրի պրոցեսում պետք է լինեն դիմակով»,- նշեց նա:
Ավտոմեքենաներում, որոնք ևս փակ տարածք են դիտարկվում, մեկից ավելի անձանց առկայության դեպքում դիմակի կրելը պարտադիր է լինելու բոլորի համար:
Վարչապետը նաև հորդորեց փողոցներում ծանոթներին հանդիպելիս պահպանել սոցիալական հեռավորություն, շփվել միայն դիմակներով, ձեռքերը պարբերաբար ախտահանել:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ