Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Քաջարանի ղեկավարը՝ Սյունիքում ստեղծված լարված իրավիճակի մասին

Քաջարանի ղեկավարը՝ Սյունիքում ստեղծված լարված իրավիճակի մասին
24.05.2020 | 22:40

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համայնքում ստեղծված լարված իրավիճակին։

«Սիրելի համաքաղաքացիներ, արժանապատի՚վ սյունեցիներ, որպես Քաջարան համայնքի իրապես ընտրված, լեգիտիմ ղեկավար, իմ բարոյական պարտքն ու լիազորությունն եմ համարում դիմել ձեզ. Նախ՝ բոլորդ իրավունք ունեք իմանալ վերջին օրերի տխրահռչակ իրականության դեպքերի մանրամասներն ինձնից, և որ ամենակարևորն է՝ ես ի զորու եմ տեր կանգնել իմ և իմ համայնքի ցանկացած բնակչի իրավունքին և արժանապատվությանը: Ինչպես գիտեք, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իմ և մերձավորներիս բնակարաններում, որի արդյունքում բնականաբար որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել։ Դրան հաջորդել են մեր համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:


Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է: Գաղտնիք չէ, որ ես երբևէ չեմ ներգրավվել քաղաքական ինտրիգների մեջ, տուրք չեմ տվել երկրում ծավալված քաղաքական խաղիկներին, զբաղվել եմ բացառապես մեր համայնքի զարգացման, շենացման գործով, համարելով, որ դրանից աստվածահաճ ու պետականամետ ոչինչ չի կարող լինել: Ինչպես տեսնում ենք, սակայն, որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու քաղաքական չեզոքությունը: Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ։ Որևէ հայի ձեռնտու չէ իրավիճակի ապակայունացում Սյունիքում՝ Արցախի դարպասում , և սա հղի է ծանր հետևանքներով», - գրել է Մանվել Փարամազյանը։
Ավելի ուշ համայնքի ղեկավարը մեկ գրառում էլ է արել.


«Հարգելի՛ հայրենակիցներ, մենք դեմ ենք բռնության ցանկացած դրսևորման։ Կոչ եմ անում չտրվել սադրանքների, ստեղծված իրավիճակում լինել ողջախոհ՝ միաժամանակ պահպանելով համավարակով պայմանավորված անվտանգության նորմերը»:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ