Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Կորոնավիրուսից բուժվել է 2170 000-ը

Կորոնավիրուսից բուժվել է 2170 000-ը
25.05.2020 | 14:21

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում անցել է 5410000-ը, 345 000 մարդ մահացել է, 2 170 000՝ը բուժվել է, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:


Բրազիլիան վարակվածների թվով աշխարհում արդեն երկրորդ տեղում է: ԱՄՆ-ը արգելել է քաղաքացիների մուտքը Բրազիլիայից՝ բացառությամբ ԱՄՆ քաղաքացիների: ԱՄՆ-ում համաճարակից մահերի թիվը մոտենում է 98 000-ի: The New York Times-ը առաջին էջում հրապարակել է COVID-ից մահացած 1000 մարդկանց անուններ՝ ընդգծելով, որ զոհերի միայն մեկ տոկոսն է:
Բրիտանիայում, որը վարակվածների թվով աշխարհում 4-րդն է, նոր թափ է ստանում սկանդալը՝ կապված վարչապետի խորհրդական Դոմինիկ Քամինգսի հետ: Նա, խախտելով սահմանափակումները, երկու ուղևորություն է կատարել՝ անցնելով ամբողջ երկրով: Բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական չի ներկայացնում, իսկ վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտպանում է նրան:


Իսպանիան, որն աշխարհում հինգերորդ տեղում է վարակվածների թվով, պատրաստվում է սահմանները բացել հուլիսին: Եվրոպական շատ երկրներ դա կանեն արդեն հունիսի 15-ին:
Ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի Ռուսաստանի շրջանների կեսից ավելին պատրաստ է սահմանափակումների վերացման առաջին փուլին: Չելյաբինսկի մարզում սահմանափակումներն արդեն մասամբ չեղարկվել են: Ռուսաստանը վարակվածների թվով երրորդն է աշխարհում:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ