Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփ. Ես պայքարում եմ «խորքային պետության» դեմ

Թրամփ. Ես պայքարում եմ «խորքային պետության» դեմ
25.05.2020 | 14:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե պայքար է ծավալել «խորքային պետության» դեմ: Կիրակի օրը հեռարձակված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը քննադատել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին ղեկավարների` պնդելով, թե իր դեմ էին աշխատում: «Նրանք լրտեսում էին ինձ: Դա պարանոյայի դրսևրում չէ, դա փաստ է», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:


Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Թրամփի քննադատությունն ուղղված է իր իսկ վարչակազմի մի շարք նախկին ներկայացուցիչներին, մասնավորաբար՝ 2017- 2019 թվականներին ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դեն Քոութսին:

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ