Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրանի նավթամթերքի առաջին խմբաքանակը հասավ Վենեսուելա

Իրանի նավթամթերքի առաջին խմբաքանակը հասավ Վենեսուելա
25.05.2020 | 14:23

Իրանը սկսել է էներգակիրներ մատակարարել Վենեսուելա՝ բենզին տեղափոխող հինգ տանկերներից առաջինը մուտք է գործել Վենեսուելայի տարածքային ջրեր:
Կարակասի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ Իրանի իշխանությունները պարտավորվել են Վենեսուելային մեկուկես միլիոն բարել բենզին, դրա արտադրության համար անհրաժեշտ հումք մատակարարել: Այս քայլը թույլ կտա Վենեսուելայի իշխանություններին որոշակիորեն մեղմել երկրում վառելիքային սուր ճգնաժամը:

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ