Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալբանիան հունիսի 1-ից կվերաբացի ցամաքային սահմանները

Ալբանիան հունիսի 1-ից կվերաբացի ցամաքային սահմանները
25.05.2020 | 14:42

Ալբանիան ծրագրում է կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակված սահմաները հունիսի 1-ից վերաբացել Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության, իսկ հունիսի 15-ից՝ Եվրամիության երկրների հետ՝ ասել է վարչապետ Էդի Ռաման: Ալբանիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով ՝ համավարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսով վարակման 998 դեպք, մահացել է 32, ապաքինվել 789 մարդ։


«Ալբանիան Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի հետ իր ցամաքային սահմանները կվերաբացի հունիսի 1-ից։ Մենք պատրաստ ենք կրկին բացել սահմանները, սակայն ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման համար այլ պետությունների համաձայնությունը նույնպես անհրաժեշտ է»,- հայտարարել է վարչապետը և հավելել, որ Շենգենյան գոտին մինչև հունիս 15-ը փակ կմնա, ԵՄ երկրների միջև թռիչքները նույնպես դեռևս չեղարկված կմնան։


Արևմտյան Բալկանների երկրներն աստիճանաբար չեղարկում են կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված սահմանափակումները: Խորվաթիայի ներքին գործերի նախարարությունն արդեն հրապարակել երկիր մուտք գործելու պայմաններն ու կանոնները: Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչն ավելի վաղ հայտնել է, որ Սերբիայի իշխանությունները հունիսի 1-ից հարևան Բոսնիայի քաղաքացիների համար մուտքն իրենց երկիր կբացեն։

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ