ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Հրանտ Բագրատյան. Կորոնավիրուսով վարակվածների թվով 100000 բնակչի հաշվով ՀՀ-ն «առաջատար» է նախկին ԽՍՀՄ տարածքում

Հրանտ Բագրատյան. Կորոնավիրուսով վարակվածների թվով 100000 բնակչի հաշվով ՀՀ-ն «առաջատար» է նախկին ԽՍՀՄ տարածքում
25.05.2020 | 23:01

ՀՀ նախկին վարչապետ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է. «Այսօր կորոնավիրուսի դեպքերով ՀՀ-ում ռեկորդ է գրացվել՝ 452 դեպք։ Համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում։ Հատկանշական է, որ դեպքերի բացարձակ թվով անցանք Մոլդովայից։ 100000 բնակչի հաշվով ՀՀ-ն «առաջատար» է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։ Բացառություն է կազմում միայն Բելառուսը։


Այս երկիրը, ինչպես և Շվեդիան, կարանտինային միջոցառումներ չի իրականացրել։ Արդյունքը սարսափելի է։ Գլխներին են խփում, արդեն ուշ է։ ՀՀ-ն իբր թե ԱԴ է մտցրել, նույնիսկ պարետ ունի։ Բայց արի ու տես վիճակը նույնքան վատ է։ Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք»:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ