Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Պետությունը գնալու է խստացման

Նիկոլ Փաշինյան. Պետությունը գնալու է խստացման
25.05.2020 | 23:03

Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ռազմավարությունում «սխալն» այն է, որ կառավարությունը չափից ավելի մեծ վստահություն է ունեցել քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնի նկատմամբ, Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մեր ռազմավարությունը եղել է այն, որ ինչ-որ մի ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, որոշակի ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունը, այնուհետև գնանք բացման, մարդկանց ներկայացնենք 100 տոկոսի ձգտող երաշխքիներ, որի պարագայում կխուսափեն վարակվելուց: Քաղաքացին այդ կանոնները պահպանում է ոչ թե կառավարության, ոչ թե վարչապետի, ոչ թե իշխանության, առաջին հերթին իր և իր հարազատների համար: Հարցը հետևյալն է, պիտի շարունակենք քաղաքացիների անհատական պատասխանատվության այդ գործոնի նկատմամբ վստահություն տածե՞լ, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը»,-ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երեք կանոն, որոնք պահպանելը շատ կարևոր է կանխարգելիչ միջոցառումների շրջանակում: Չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել, կրել դիմակ, առանց դրա որևէ հաղորդացություն մեջ չմտնել այլ մարդկանց հետ: Պահպանել սոցիալական հեռավորություն: Դրանից բացի, պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները տնտեսական գործունեության ժամանակ: «Մեր ամբողջ ընկալումը դա է, մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է, որ կարող է օգնել հաղթահարել այս իրավիճակը: Եթե այս ռազմավարությունը հաջողությամբ իրականացնենք, ոչ միայն կհաղթահարենք վարակը, այլև քաղաքակրթական փոփոխություն կիրականանցնենք: Այնինչ՝ այսօր 100-ավոր մարդիկ շարունակում են վարակվել ու վարակել»,-հավելեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ժամանակին, յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխությամբ Հայաստանում իրականացվել է ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Նա հորդորեց հանրությանն անհատական պատասխանատվությամբ իրականացնել կորոնավիրուսային հեղափոխություն: Վարչապետն ընդգծեց, որ պետությունը գնալու է որոշակի վարչական լծալների խստացման: «Ոչ աշխատանքային օրերի հետ կապված, խնդրում եմ, հորդորում եմ ձեռնպահ մնալ խնջույքներ կազմակերպելուց: Ոչ աշխատանքային օրերին ևս պահպանել նշված կանոնները: Օգնենք միմյանց, որպեսզի ստիպված չլինենք մեր տնտեսությունը նոր ցնցումների ենթարկել»,-հավելել է նա:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ