«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Պետք է պատ­րաստ լի­նենք ցան­կա­ցած սցե­նա­րի»

«Պետք է պատ­րաստ լի­նենք ցան­կա­ցած սցե­նա­րի»
26.05.2020 | 00:19
Ադր­բե­ջա­նում մա­յի­սի 18-22-ին անց­կաց­ված լայ­նա­ծա­վալ օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան զո­րա­վար­ժու­թյա­նը ներգ­րավ­վել էին մինչև 10 հա­զար զին­ծա­ռա­յող, 120 միա­վոր տանկ և զրա­հա­տեխ­նի­կա, 30 միա­վոր մար­տա­կան ա­վիա­ցիա, տար­բեր նշա­նա­կու­թյան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր և այն։ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­ղե­կու­թյուն փո­խան­ցեց ռազ­մա­կան փոր­ձա­գետ ՎԻ­ՏԱ­ԼԻ ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆՆ ու հա­վե­լեց՝ հայ­կա­կան զին­ված ու­ժե­րը, հա­կա­ռա­կոր­դի զո­րա­վար­ժու­թյանն ակն­դետ հետևե­լուն զու­գա­հեռ, նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում զո­րա­խա­ղեր են անց­կաց­րել՝ օ­պե­րա­տիվ մար­տա­վա­րա­կան հր­թիռ­նե­րի ար­ձակ­ման կա­յանք­նե­րի ու «Սմերչ» հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գե­րի ներ­գավ­վա­ծու­թյամբ:
Ման­գա­սա­րյանն ըն­դգ­ծում է՝ երբ հա­կա­ռա­կորդն ա­ռաջ­նագ­ծին բա­վա­կան մոտ նման ծա­վա­լի զո­րա­վար­ժու­թյուն­ներ է անց­կաց­նում, դա ինք­նին լար­վա­ծու­թյան ա­ճի պատ­ճառ է դառ­նում: Որ­պես ա­սա­ծի վկա­յում՝ նշում է Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի դիր­քե­րից մե­կի ուղ­ղու­թյամբ ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի կող­մից մա­յի­սի 22-ին ձեռ­նար­կած դի­վեր­սիոն փոր­ձը, ին­չը մեր դիր­քա­պահ­նե­րի զգո­նու­թյան և հա­մա­պա­տաս­խան տեխ­նի­կա­կան սար­քա­վո­րում­նե­րի առ­կա­յու­թյան շնոր­հիվ կանխ­վել է:
«Նմա­նօ­րի­նակ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը եր­կու վտան­գա­վոր բա­ղա­դրիչ ու­նեն։ Ա­ռա­ջինն այն է, թե հա­կա­ռա­կոր­դի զին­տեխ­նի­կան զո­րա­վար­ժու­թյան ա­վար­տից հե­տո վե­րա­դար­ձե՞լ է ար­դյոք մշ­տա­կան տե­ղա­կայ­ման վայր, թե՞ դրա մի մա­սը քո­ղարկ­ված կեր­պով տե­ղա­կայ­վե­լի է ա­ռաջ­նագ­ծում: Երկ­րոր­դը քա­րոզ­չա­կան բա­ղադ­րիչն է: Օ­րի­նակ, այս զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ժա­մա­նակ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի ակ­տիվ օգ­տա­տե­րերն ու հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն ուղ­ղորդ­ված քա­րոզ­չու­թյուն էին ի­րա­կա­նաց­նում, շեշ­տե­լով, թե Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման միակ ճա­նա­պար­հը ռազ­մա­կանն է: Ա­վե­լին՝ կար­ծիք­ներ էին հն­չում, թե պետք է օգտ­վել կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­վա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կից ու հնա­րա­վո­րինս ա­րագ քայ­լեր ձեռ­նար­կել այդ ուղ­ղու­թյամբ»,- շեշ­տում է մեր զրու­ցա­կի­ցը:
Վի­տա­լի Ման­գա­սա­րյանն այն հա­մոզ­մանն է, որ երբ թշ­նա­մին զին­վում է, հա­ճա­խա­կի զո­րա­վար­ժու­թյուն­ներ կազ­մա­կեր­պում, անձ­նա­կազ­մի ռազ­մա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը փոր­ձում բարձ­րաց­նել, հղ­կում բա­նա­կի կա­ռա­վար­ման հա­մա­կարգն ու ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նում, ա­պա թե՛ հա­յաս­տա­նյան ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը, թե՛ հա­սա­րա­կու­թյու­նը պետք է պատ­րաստ լի­նեն ցան­կա­ցած սցե­նա­րի:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 8630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ