Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Արցախի կառավարության կառուցվածքային փոփոխությունները

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Արցախի կառավարության կառուցվածքային փոփոխությունները
26.05.2020 | 13:18

Արցախի նախագահի վերահսկողության ծառայությունը դառնալու է պետական վերահսկողական ծառայություն՝ ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։


Արցախում ստեղծվելու է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որի մեջ ներառված է լինելու նաև բնական ռեսուրսների կառավարման հատվածը։ Ներկայումս ԱՀ կառավարությունում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների ու բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություններ են։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը դառնալու է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը։


«Ռազմահայրենասիրություն բառն առաջին անգամ ենք օգտագործում կառավարության կառուցվածքում, և սա պատահական չէ։ Ռազմահայրենասիրությունը, բանակ-հասարակություն կապը լինելու է մեր նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը։ Ռազմահայրենասիրությունը պետք է դառնա պետական քաղաքականության հիմք»,- ասաց ԱՀ նախագահը։
«Մի քանի օրվա ընթացքում կփորձեմ ամբողջությամբ ավարտել նշանակումների հարցը, որպեսզի արդեն հունիսի 1-ից՝ բերքահավաքի կարևոր ժամանակահատվածում, ունենանք ձևավորված կառավարություն»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ