Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Չինական դամբարանում հայտնաբերվել է 2000-ամյա բրոնզե սափոր

Չինական դամբարանում հայտնաբերվել է 2000-ամյա բրոնզե սափոր
26.05.2020 | 13:20

Չինաստանի Սանմենսիա քաղաքում հնագետները 2000 տարվա վաղեմության սափոր են հայտնաբերել՝ անհայտ դեղնաշագանակագույն երանգի 3000 մլ հեղուկով։ Քիմիկոսներն ուսումնասիրում են հեղուկը՝ տեղակացրել է «Սինխուան»:

Նշվում է, որ սափորը հայտնաբերվել է դամբարանում, որը, ենթադրաբար, կառուցվել է մ.թ.ա. 221-207-ին կամ Արևմտյան Հան դինաստիայի (Մ. թ. ա. 8 թ.) կառավարման սկզբին: Սափորը զարդարված է սագի գլխի պատկերով։ Հնագետների կարծիքով՝ դամբարանում կարող է պաշտոնյա թաղված լինել։ Դամբարանում հայտնաբերվել են նաև կաթսա, գավաթ, երկաթե և նեֆրիտե սրեր։

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ