Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մայք Պոմպեոն շնորհավորել է Վրաստանին

Մայք Պոմպեոն շնորհավորել է Վրաստանին
26.05.2020 | 13:26

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Վրաստանին Անկախության օրվա կապակցությամբ:

«ԱՄՆ-ը ու Վրաստանը ունեն ամուր ռազմավարական գործընկերություն՝ հիմնված ընդհանուր արժեքների և ազատության, անկախության և միասնության խոր սիրո վրա: ԱՄՆ-ը շարունակում է հաստատապես հավատարիմ մնալ Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և մենք աջակցում ենք վրաց ժողովրդի հստակ ընտրությանը՝ հօգուտ եվրաատլանտյան ինտեգրման: ԱՄՆ-ը բարձր է գնահատում Վրաստանի ներդրումները` ուղղված իր պաշտպանական հնարավորությունները բարձրացնելուն և միջազգային անվտանգությանը, այդ թվում` ՆԱՏՕ-ի առաքելությանը Աֆղանստանում: Վրացի զինվորները ծառայել են քաջաբար, և մենք հարգում ենք վրացիներին, որոնք այդքան զոհողությունների են գնացել՝ հանուն համաշխարհային խաղաղության և անվտանգության:


Մենք ակնկալում ենք առավել խորացնել մեր երկկողմ հարաբերությունները, քանի որ Վրաստանը իրականացնում է բարեփոխումներ, որոնք ամրապնդում են իր ժողովրդավարական գործընթացները և անկախ դատական համակարգի կողմից ապահովվող օրենքի գերակայությունը: Մենք խստորեն սատարում ենք Վրաստանի տնտեսական զարգացմանը և COVID-19 համաճարակից դուրս գալու ջանքերին: Նման ճգնաժամային ժամանակներում մենք պետք է հիշենք ամերիկյան և վրացի ժողովուրդների միջև բարեկամության իրական խորությունն ու արժեքը »՝ նշել Պոմպեոն ուղերձում:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ