Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անդրեա Բոչելին հիվանդացել է կորոնավիրուսով և դարձել պլազմային դոնոր

Անդրեա Բոչելին հիվանդացել է կորոնավիրուսով և դարձել պլազմային դոնոր
26.05.2020 | 23:04

Իտալացի տենոր Անդրեա Բոչելին վարակվել էր կորոնավիրուսով և պլազմա է հանձնել բժշկական հետազոտությունների համար, հայտնում է ANSA-ն:
Դոնորության շնորհիվ է հայտնի դարձել, որ երգչի մոտ կա COVID-19:


Ախտորոշումը կատարվել է մարտի 10-ին՝ թեստը հանձնելուց հետո: Նա հայտնել է, որ իր հիվանդությունն ընթացել է առանց որևէ ախտանշանի, սակայն նրա կինը և երկու երեխաները նույնպես վարակվել են: Ապրիլի 12-ին՝ կաթոլիկ Զատիկին, 61-ամյա Բոչելին երգել է Միլանի դատարկ տաճարում:

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ