ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Գևորգ Գորգիսյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին

Գևորգ Գորգիսյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին
26.05.2020 | 23:06

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատասխանել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

«Ուզում եմ հիշեցնել պարոն Արսեն Թորոսյանին, որ երբ ինքը կոչ էր անում չդնել դիմակ, ես ԱԺ նիստին մասնակցում էի դիմակով։ Իսկ վերնագրեր կարդալուց բացի, կարելի է նաև ամբողջական նյութը դիտել, նոր եզրակացություն անել կամ առավել ևս, գնահատականներ տալ», - նշել է Գորգիսյանը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ծաղրել է ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։


Գորգիսյանը հայտարարել էր, որ դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից։ Ի պատասխան Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Գորգիսյանի հայտարարությունը և գրել. «Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»:

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ