Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 7774

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 7774
27.05.2020 | 12:22

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 372-ով՝ հասնելով 7 774-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Բուժվածների թիվն ավելացել է 35-ով և հասել 3 255-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 53 678 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 98-ի, կորոնավիրուսով վարակված ևս 44 անձ մահացել է այլ պատճառներով: Հայաստանում բուժվում է 4 377 մարդ:

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ