«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյան. Մենքդեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ

Նիկոլ Փաշինյան. Մենքդեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ
27.05.2020 | 12:29

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։

«Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ», - ասաց նա՝ ավելացնելով, որ համընդհանուր կանոն են դուրս բերել։ «Ըստ այդմ, մեր համոզմունքն է, որ կորոնավիրուսի նոր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ։
«Մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն, օրինակ, մենք մեր բազմաթիվ հայրենակիցներին արտերկրից վերադարձնում ենք հայրենիք ու նրանց մեջ կան, լինում են ու կլինեն կորոնավիրուսով վարակվածներ ու, եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ամենօրյա ռեժիմով խստացնելու են վարչական հարկադրանքի մեթոդները:

Դիտվել է՝ 1341

Մեկնաբանություններ