Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պարեկային ծառայության անցնելու դեպքում Երևանում 300 ոստիկան կմնա առանց աշխատանքի

Պարեկային ծառայության անցնելու դեպքում Երևանում 300 ոստիկան կմնա առանց աշխատանքի
27.05.2020 | 12:31

Երևանում պարեկային ծառայության ներդրման վերջնաժամկետը 2021 թ․ առաջին եռամսյակն է՝ ԱԺ նիստում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Հարցին, թե փոփոխություններից հետո ոստիկանության քանի՞ աշխատակից կմնա առանց աշխատանքի, փոխնախարարը նշեց. «Պարեկապահակակետային ծառայությունը Երևանի մասով շարային ծառայողների թիվը 840 է, Ճանապարհային ոստիկանության առաջին շարային գումարտակը, որը Երևանն է ծածկում 233 է, այսինքն՝ նրանց համատեղ թիվն անցնում է հազարից: Նոր պարեկային ծառայության դեպքում Երևանում շարային ստորաբաժանումների թիվը նախատեսում ենք, որ կլինի 700: Այսինք՝ հենց 700 հոգու ենք պատրաստելու՝ չհաշված վարչակարգը»,- ասաց նա: Գրիգորյանի խոսքով՝ ոստիկանության այն ծառայողներին, որ չեն անցնի մրցույթը, կամ իրենք չեն ցանկանա անցնել նոր ծառայության, առաջարկվելու է այլ ծառայություններում աշխատանք:

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ