Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մակրոնը Ֆրանսիայի ավտոարդյունաբերության զարգացման նոր փաթեթի մասին է հայտնել

Մակրոնը Ֆրանսիայի ավտոարդյունաբերության զարգացման նոր փաթեթի մասին է հայտնել
27.05.2020 | 12:32

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հայտնել է 8 միլիարդ եվրո (8.8 միլիարդ դոլար) ծավալով ներդրումային ծրագրի մասին, որի նպատակն է համավարակից հետո նոր թափ հաղորդել ավտոարդյունաբերությանը, հայտնում է The Guardian-ը։ Նախատեսվում է կորոնավիրուսի համավարակի հետևանքներից մեծապես տուժած այս ոլորտը զարգացնել և էլեկտրական մեքենաների արտադրությամբ Ֆրանսիան եվրոպական առաջատար երկիր դարձնել։


Մակրոնի խոսքով՝ փաթեթից մեկ միլիարդ դոլարը նախատեսվում է էլեկտրական և հիբրիդային մեքենաների վաճառքի խթանման նպատակով սուբսիդիաների տրամադրմանը հատկացնել։ 2025-ին նպատակ է դրվել տարեկան մոտ մեկ միլիոն «կանաչ» մեքենա արտադրել։ Նախագահի խոսքով՝ պատմական այս միջամտության նպատակը ֆրանսիական «վերալիցքավորվող» ավտոարտադրությունը Եվրոպայում ամենախոշորը դարձնելն է։

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ