Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԱԺ-ն քննարկեց հանրաքվեն չեղարկելու նախագիծը

ԱԺ-ն քննարկեց հանրաքվեն չեղարկելու նախագիծը
28.05.2020 | 00:13

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ սկսեց քննարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Փաթեթը հնարավորություն է տալիս չեղարկել ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նշանակված հանրաքվեն, կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ հանրաքվեն կայանում է: Նախագծի հեղինակը պնդում է գործող օրենքում բաց կա: «Այսինքն՝ ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, հանրաքվեի մասը բաց է թողնվում, չի ասվում, իսկ դա վստահեցնում եմ բավական բարդ է, որովհետև կոնկրետ այս դեպքով արդեն մենք ապրիլի 5-ին նշանակված դեպքեով ունենք իրավիճակ, երբ հանձնաժողովներ էին կազմավորվել, երբ «Այո», «Ոչ» կողմեր էին կազմավորվել, ձևավորվել էին հիմնադրամներ», - ասաց Հովակիմյանը:


Իշխանական պատգամավորները շեշտում էին՝ նախագիծը դեռ չի նշանակում, որ ապրիլի 5-ին նշանակված, բայց արտակարգ դրության պատճառով հետաձգված հանրաքվեն կչեղարկվի: Ըստ նախագծի՝ հանրաքվեն չեղարկել կարող է նախաձեռնող կողմը: Այս դեպքում Աժ-ն, որ փետրվարի 6-ին հաստատել էր նախագիծ, որով դադարեցվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ այս օրինագծի տրամաբանությամբ մի օր էլ իշխանությունները կարող են նախագիծ բերել ու չեղարկել խորհրդարանական ընտրությունները, Հայաստանը հռչակել միապետություն և այլն: «Ընդհանրապես չե՞ք կարծում, որ ձեր էս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր և ընդամենը ձեր քաղաքական այսրոպեական խնդիրը լուծելու համար ուղղակի ձևախեղել Սահմանադրությունը», - հարցրեց Զոհրաբյանը:

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ