Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալեն Սիմոնյան. Մեր քաղաքական թիմում Տիգրան Ավինյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելու քննարկում չունենք

Ալեն Սիմոնյան. Մեր քաղաքական թիմում Տիգրան Ավինյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելու քննարկում չունենք
28.05.2020 | 00:15

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է խոսակցությունները, որ արտակարգ դրության ավարտից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կփոխարինի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ձեր ասած ԶԼՄ-ում կարդացել եմ շատ ավելի հետաքրքիր հոդվածներ, քան «Հազար ու մի գիշերվա» մեջ եմ կարդացել։ Զերծ կմնամ նման մեկնաբանություններից, որովհետև քաղաքական թիմում նման քննարկում չունենք», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ