Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության

Նիկոլ Փաշինյան. Իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության
28.05.2020 | 00:16

Երկրով մեկ ընթանում են շինարարական աշխատանքներ, սակայն մի քանիսն ընդհատվել է, որովհետև չի իրականացվում տեխնիկական վերահսկողություն, իսկ չի իրականացվում, որովհետև եղել են ընկերություններ, որոնք ներկայացրել են բանկային կեղծ երաշխիքի փաստաթղթեր՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Շինարարական կեղծ երաշխիքի փաստաթուղթ է ներկայացրել նաև «Ռաշն վոյաժ» ընկերությունը, որի տնօրենն ազգակցական կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ, իսկ մենք գիտենք, որ Իջևանի համայնքապետի պաշտոնակատարը Ձեր մտերիմն է, կնքահայրը: Ուզում եմ հասկանալ, կա՞ հարուցված քրեական գործ այս փաստի առնչությամբ, թե ոչ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Անի Սամսոնյանը:
Վարչապետն արձագանքեց, որ այդ դեպքը բացահայտել է վարչապետի ենթակա մարմին ՊՎԾ-ն, գործերն ուղարկվել են ԱԱԾ և որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության: «Ինչ վերաբերում է կապերին՝ Հայաստանը փոքր երկիր է, և եթե շատ քրքրենք հնարավոր է՝ Ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն: Հայաստանի Հանրապետությունում քիչ կան մարդիկ, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն»,- հայտարարեց վարչապետ:


Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակակից գիտությունը հետաքրքիր հայտնագործություն է արել, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած ուրիշ մարդու հետ չորրորդ մարդու միջոցով ծանոթ է: «Եթե Դուք ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, Դուք սխալ պատկերացում ունեք գործող իշխանության մասին: Իմ պատասխանը նույնն է, մեկ անգամ էլ եմ ասել՝ յուրաքանչյուրն իր մտապատկերի շրջանակում պետք է պատկերացում կազմի կառավարության հնարավոր գործողությունների մասին: Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության և կասկած չունենաք, որ Ձեռ քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխնատվության և Ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից և ոչ միայն Ձեր, այլ մնացած բոլորի քեռու տղաներին, քավորներին, սանիկներին բարեկամներին»,- ասաց վարչապետը:
Անի Սամսոնյանն էլ հակադարձեց, որ ինքը չի դիմել վարչապետին իր ազգականներից որևիցե մեկի հարցով, որ նրան փրկի որևէ քրեական գործից: «Ես այստեղ կոնկրետ խոսում եմ մի գործի մասին, որի վերաբերյալ ազգակցական կապը վերահաստատել է Հայկ Ղալումյանը: Ես շատ ուրախ կլինեմ, որ այն անձը, ով ներկայացրել է բանկային երաշխիքի կեղծ փաստաթուղթ, ենթարկվի պատասխանատվության»,- շեշտեց պատգամավորը: Փաշինյանն էլ նշեց, որ առաջին անգամ է լսում, որ այդտեղ ներգրավված ցանկացած անձ կապ ունի իր ընկերոջ հետ: «Ուրախ եմ, որ առաջին անգամ եմ լսում, և դա արտահայտում է էությունը կոռուպցիայի դեմ պայքարի մեր սկզբունքների և այդ դեպքը բացահայտել է Պետական վերահսկողական ծառայությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը»,- ասաց նա: Վարչապետը հավելեց. «Այո, Դուք ասում եք՝ չեք դիմել որևէ բարեկամի հարցով, ես ասում եմ՝ պետք էլ չէ դիմել, որովհետև անիմաստ է, ոչ Դուք, ոչ երկրորդը, ոչ երրորդը, ոչ չորրորդը ընդհանրապես այդ հարցով թող ինձ չդիմեն, իսկ դիմելու դեպքում ավելի վատ կլինի դրա արդյունքում»:

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ