Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության

Կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության
28.05.2020 | 00:18

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչ ֆինասնական միջոցներ են անհրաժեշտ համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Նա հիշեցրեց, որ ժամանային մի հաշվարկ էր ներկայացվել, ըստ որի՝ հնարավոր է մինչև հունիսի վերջ ունենանք 500 հազար դեպք: «Եթե նման սցենար լինի, մեզ անհրաժեշտ կլինի մոտ 300 մլն դոլար: Դա գնահատական էր, բարեբախատաբար մենք չենք ունենա նման քանակի դեպքեր հունիսի վերջին, նույնիսկ նման ահագնացող տեմպերով»,- նշեց նա՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Ըստ Թորոսյանի՝ հետևաբար, ֆինանսական կարիքները շատ ավելի համեստ են ի համեմատ այդ թվի, բայց բավական լուրջ են ի համեմատ առողջապահական ծախսերի: Անդրադառնալով հարցին, թե որ պարագայում կարող են խիստ կարանտինային ռեժիմին վերադառնալ՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Այդտեղ կարելի է կիրառել շատ պարզ բանաձևեր և նաև պարզ հաշվարկներ՝ երբ մեր քաղաքացիները կմնան առանց պատշաճ բուժօգնության: Խոսքը միայն հիվանդանոցային բուժօգնության մասին չէ, մենք տնային պայմաններում առաջնային պահպանման օղակի միջոցով էլ ենք բուժում իրականացնում: Սակայն, կրկնում եմ, մենք պետք է բոլորով այնպես անենք, մեր դիմակներն այնքան ճիշտ կրենք, մեր ձեռքերն այնքան հաճախ ախտահանենք, որ այդպիսի սցենարի առաջ ստիպված չլինենք կանգնել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ