Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբի անձանց կոչ է անում քիչ շփվել մարդկանց հետ

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբի անձանց կոչ է անում քիչ շփվել մարդկանց հետ
28.05.2020 | 00:19

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ է անում հնարավորինս քիչ շփվել մարդկանց հետ: Աժ-ում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին նախարարն ասաց.


«Ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ եմ անում հնարավորինս քիչ դուրս գալ փողոց, քիչ շփվել մարդկանց հետ: Նրանց ընտանիքի անդամներին կհորդորեմ հետևել տարեցների առողջության անվտանգությանը»: Նա նշեց, որ հավելյալ ջանքեր է պետք գործադրել հատկապես տարեցներին կորոնավիրուսից զերծ պահելու համար:

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ